Իշխանությունը գնալով մեծացնում է ստի ու կեղծիքի չափաբաժինը. Դավիթ Ղազինյան
Politics«Գիտե՞ք, իշխանությունը գնալով մեծացնում է ստի ու կեղծիքի չափաբաժինը»,-Հակակոռուպցիոն դատարանի բակում հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Դավիթ Ղազինյանը՝ անդրադառնալով ընտրակաշառք բաժանելու մասին լուրերին։
Նա նշեց՝ Գոհար Ղումաշյանը, Վերժինե Ստեփանյանը հանցանք պարունակող որևէ արարք թույլ չեն տվել, ուղղակի դատարանը չէր կարող որևէ խափանման միջոց չընտրել։
«Այնպես որ զանգովի արդարադատությունը դեռ գործում է»,-ասաց Ղազինյանը։
Անդրադառնալով Սամվել Կարապետյանի խափանման միջոցի վերաբերյալ դատարանից ակնկալիքին՝ Ղազինյանն ասաց, դատարանին այլ տարբերակ չի մնացել ուղղակի, քան Կարապետյանին ազատ արձակելը։
Մանրամասները՝ տեսանյութում։