Leasing Expo-ում ԱրարատԲանկի հատուկ առաջարկը գրավել է հաճախորդների մեծ հետաքրքրությունը
SocietyՀարյուրավոր այցելուներ և էներգաարդյունավետ սարքավորումների լիզինգի նկատմամբ մեծ հետաքրքրություն՝ Մերիդիան էքսպո կենտրոնում կայացած եռօրյա Leasing Expo 2026-ին ԱրարատԲանկի տաղավարն արժանացել է պոտենցիալ և գործող հաճախորդների ուշադրությանը։ ԱրարատԲանկն առաջարկել է վերականգնվող էներգիայի աղբյուրներից էլեկտրաէներգիա ստանալու և էներգաարդյունավետ սարքավորումների լիզինգ՝ գրավիչ պայմաններով:
«Լիզինգները տրամադրվում են վերականգնվող էներգիայի զարգացման ծրագրի շրջանակներում, տեղադրվող արևային կայանների և այլ էլեկտրակայանների կառուցման, ընդլայնման և վերակառուցման համար։ Առաջարկն իրենից ներկայացնում է ՀՀ դրամով լիզինգներ, սկսած՝ 8,9 %-ից, որը սուբսիդավորման արդյունքում դառնում է 0,9 %»,- նշել է ԱրարատԲանկի լիզինգային գործառնությունների բաժնի պետ Էդգար Ավագյանը։
Ցուցահանդեսի շրջանակում ԱրարատԲանկի լիզինգի փորձագետները տրամադրել են խորհրդատվություն ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող՝ Լիզինգ cashback-ով և Վերականգնվող էներգիայի զարգացման լիզինգի վերաբերյալ, պատասխանել ֆինանսական վարձակալության հետ կապված հարցերին։
Շահավետ պայմաններով առաջարկ է ներկայացվել նաև տեղահանված արցախցիների համար` դա կօգնի նրանց ինչպես բիզնեսը զարգացնելու, այնպես էլ աշխատանքի հնարավորություն ընձեռելու հարցում։
Նախաձեռնության շահառու, արցախցի Ալյոշա Զաքարյանը մեղվագործ է, շուրջ 10 տարի է, ինչ զբաղվում է մեղվաբուծությամբ և փորձում է ընդլայնել բիզնեսը։ «ԱրարատԲանկի հետ համագործակցում ենք ՎԶԵԲ-ի ծրագրի շրջանակներում, փորձում ենք ձեռք բերել մեղվաբուծական սարք-սարքավորումներ։ ԱրարատԲանկի հետ առաջին անգամ եմ աշխատում, բայց աշխատանքը բանկի հետ շատ հեշտ ստացվեց։ Շատ օպերատիվ և արագ ամեն ինչ կարողացանք կազմակերպել»,-նշել է նա։
«EU4BUSINESS ծրագրի շրջանակներում վարկավորման և լիզինգի ենթակա են այն բիզնեսները, որոնք իրականացնում են արտադրություն և մատակարարում են ծառայություններ, ինչպես նաև զբաղվում են գյուղատնտեսությամբ։ Լիզինգի առարկա կարող են հանդիսանալ տրանսպորտային միջոցները, արևային վահանակները, մարտկոցները, սարքերը և սարքավորումները, ֆինանսավորվում է նաև կանաչ շինարարությունը, բացառությամբ՝ բազմաբնակարան շենքերի»,- նշել է ԱրարատԲանկի կայուն ֆինանսական զարգացման գծով գործադիր տնօրենի տեղակալի խորհրդական Աննա Ատովմյանը։
ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից