Վերացվել է Ալափարս գյուղի մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեության կասեցումը
Event of the dayՍննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչների կողմից իրականացված կրկնակի ստուգման արդյունքում հայտնաբերվել է, որ Կոտայքի մարզի Ալափարս գյուղի մսուր-մանկապարտեզ ՀՈԱԿ-ի խոհանոցում վերացվել են նախկինում արձանագրված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումները։ Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ` վերացվել է մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեության կասեցումը: