Yerevan, 23.April.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 ԱՊՐԻԼԻ)․ Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնից. «Փաստ»

Lifestyle

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Գրքի համաշխարհային օր, Անգլերենի համաշխարհային օր, Իսպաներենի համաշխարհային օր, Գերմանիա՝ Գարեջրի օր, Իսպանիա՝ Սան Խորդի (Սուրբ Գևորգի) օր։

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1994- Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ ադրբեջանական յոթ ինքնաթիռից կազմված խումբը ուժգին հարված է հասցրել ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտին, սակայն նրանցից մեկը խփվել է հայկական հակաօդային պաշտպանության ուժերի կողմից։

2001-վախճանվել է խորհրդային անասնաբույժ, մանրէաբան Հարություն Սարկիսովը։

2005- ավազակային հարձակում է կատարվել Բրազիլիայի խոշորագույն քաղաք Սան Պաուլոյի «Արմենիա» հրապարակին հարող Սանտոս Դյումոնդ փողոցում գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կանգնեցված հուշարձանի վրա:

2006-տեղացող առատ ձյան պատճառով «Զվարթնոց» օդանավակայանում դադարեցվել են թռիչքներն ու վայրէջքները:

2006- Երևանի քաղաքապետարանը ռուսական արտադրության «ՊԱԶ» մակնիշի 50 ավտոբուս է մտցրել երթուղի, որոնց գազով աշխատելու շնորհիվ ուղեվարձը 100 դրամից դարձել է 70 դրամ։

2010-նախ ագահ Սերժ Սարգսյան ը ստորագրել է «Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» և «Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունների վավերացման ընթացակարգը կասեցնելու մասին հրամանագիր:

2013-Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը բերման է ենթարկվել ոստիկանության Գյումրու բաժին՝ ցերեկը քաղաքի կենտրոնական փողոցներից մեկում հնչած կրակոցների առնչությամբ։

2015- Հայ առաքելական սուրբ եկեղեցու Եպիսկոպոսաց դասի որոշմամբ ՆՍՕՏՏ Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսի և Մեծին Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի կոնդակով սրբադասվել են Հայոց Ցեղասպանությանը զոհ գնացած բոլոր նահատակները՝ ավելի քան մեկուկես միլիոն մարդ:

2018- Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնից։ Ավելի քան 24 ժամ անազատության մեջ մնալուց հետո Երևանի ձերբակալվածների պահման վայրից ազատ է արձակվել ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

2019-Երևանի ավագանին ընդունել է «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկ ստեղծելու մասին որոշում։

2023-ադրբեջանական կողմը փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը և անցակետ տեղադրել:

ԱՇԽԱՐՀ

215 մ.թ.ա.-Հռոմի Կապիտոլիական բլրում կառուցվել է Վեներայի տաճարը։

303– Հռոմեական կայսրության կայսր Դիոկղետիանոսի հրամանով Պաղեստինում գլխատել են քրիստոնեական ռազմիկ Սուրբ Գևորգին։

1533-անգլիական եկեղեցին իրականացրել է Եկատերինա Արագոնացու և Անգլիայի թագավոր Հենրիխ Ութերորդի ամուսնալուծությունը։

1564-ծնվել է անգլիացի բանաստեղծ և դրամատուրգ Ուիլ յամ Շեքսպիրը։ 1605-Ռուսաստանի ցար է ձեռնադրվել Ֆյոդոր Գոդունովը։

1633-Շվեդիան գերմանացի ազնվականների հետ կնքել է Բողոքականների դաշինք կաթոլիկների դեմ։

1851-Կանադայում թողարկվել է առաջին կանադական փոստային նամականիշը, որի հեղինակն է երկրի երկաթգծային ցանցի ստեղծող Սեդֆորդ Ֆլեմինգը։

1891-ծնվել է ռուս խորհրդային կոմպոզիտոր Սերգեյ Պրոկոֆևը։

1896-Նյու Յորքում կայացել է առաջին կինոդիտումն Ամերիկայում։

1928-Կանադայի Գերագույն դատարանը որոշել է, որ կանայք չեն հանդիսանում «անձ» (ֆիզիկական անձ)։

1941-թագաժառանգ Նորոդոմ Սիանուկը ձեռնադրվել է Կամբոջայի թագավոր։

1948-սկսվել է առաջին Իսրայելա-արաբական պատերազմը, հրեաները գրավել են Խայֆա նավահանգիստը։

1951-հիմնադրվել է ԽՍՀՄ օլիմպիական կոմիտեն։

1956-կայացել է Էլվիս Պրեսլիի առաջին համերգը Լաս-Վեգասում։

1964-հիմնադրվել է ձայնասկավառակներ արտադրող «Մելոդիա» ընկերությունը ԽՍՀՄ-ում։

1974- Ինդոնեզիայի Բալի կղզում վթարի է ենթարկվել Paan American ավիաընկերության Boeing 707 ինքնաթիռը, որի հետևանքով զոհվել է 107 մարդ։

1985- ԽՄԿԿ Կենտրոնական կոմիտեի պլենումում ընդունվել է «վերակառուցման» հայեցակարգը։

1992-Պեկինում բացվել է «Մակդոնալդս» ցանցի ամենամեծ ռեստորանը (700 տեղանոց)։

1993-Էրիթրեայում կայացած հանրաքվեի արդյունքում բնակչության մեծամասնությունը կողմ է արտահայտվել Եթովպիայից անկախանալուն։

2007-վախճանվել է Ռուսաստանի առաջին նախագահ Բորիս Ելցինը։

2022 - Նիգերիայի Իմո նահանգում գտնվող ոչ լեգալ նավթավերամշակման գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 100–ից ավելի մարդ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

International Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers