Ֆինանսական գրագիտության դասընթաց Ուսումնական առաքելություն ԲԿ-ի հետ․ Իդրամ և IDBank
SocietyIDBank-ի և Իդրամի նախաձեռնությամբ ապրիլի 18-ին անցկացվեց ֆինանսական գրագիտության հերթական դասընթացը «Ուսումնական առաքելություն» բարեգործական կազմակերպության հետ համագործակցության շրջանակում։ Դասընթացին մասնակցեցին շուրջ 50 շահառուներ, ովքեր ձեռք բերեցին ֆինանսական ոլորտին առընչվող կարևոր գիտելիքներ, զարգացրին իրենց թվային և ֆինանսական գրագիտության հմտությունները։
«Ուսումնական առաքելություն» բարեգործական կազմակերպությունը «Մի դրամի ուժը» նախաձեռնության 2026 թվականի հունվար ամսվա շահառուն էր։ Նախաձեռնության շրջանակներում տրամադրված 5․267․346 դրամի շնորհիվ կազմակերպությանը հաջողվեց ապահովել շուրջ 70 շահառուի տեխնոլոգիական և անգլերենի առցանց ուսուցումը՝ ստեղծելով նոր հնարավորություններ նրանց զարգացման և առաջընթացի համար։
Խոսելով ծրագրի կարևորության և դրա շարունակականության մասին՝ IDBank-ի և Իդրամի Հաղորդակցության և սոցիալական պատասխանատվության ծրագրերի վարչության ղեկավար Տաթևիկ Վարդևանյանը նշեց. «Մենք մշտապես ձգտում ենք լինել մեր հայրենակիցների կողքին՝ աջակցելով նրանց ոչ միայն ֆինանսապես, այլև գիտելիքի փոխանցման միջոցով։ «Ուսումնական առաքելություն» ՀԿ-ի հետ համագործակցության առաջին փուլը հունվար ամսին ֆինանսական աջակցության տեսքով էր, ուրախ ենք, որ երկրորդ փուլում հնարավորություն ունեցանք հանդիպել նաև շահառուների հետ, անցկացնել ֆինանսական և թվային գրագիտության դասընթաց, քննարկել ֆինանսական աշխարհի մասին իրենց հուզող և հետաքրքրող հարցերը։ Հատկանշական էր նաև մասնակիցների ակտիվությունը ողջ դասընթացի ժամանակ․ վստահ կարող ենք ասել, որ քննարկումը արդյունավետ և բովանդակալից էր», - ասել է Տաթևիկ Վարդևանյանը։
IDBank-ն ու Իդրամը շարունակում են «Ֆինանսապես գրագետ Իդրամի և IDBank-ի հետ» նախաձեռնությունը՝ նպատակ ունենալով նպաստել համայնքների զարգացմանն ու բնակչության շրջանում ֆինանսական և թվային գրագիտության տարածմանը։
ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ