Լա Լիգա․ Լամին Յամալն՝ ամսվա լավագույն խաղացող
SportԻսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» եւ Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականի 18-ամյա հարձակվող Լամին Յամալը ճանաչվել է Լա Լիգայում ապրիլի լավագույն խաղացող, հաղորդում է Իսպանիայի առաջնության կայքը։
Անցած ամիս Լամին Յամալը Լա Լիգայում մասնակցել է 3 հանդիպման, խփել է 2 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։ Այդ հանդիպումներում գերմանացի Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմը հաղթել է Մադրիդի «Աթլետիկոյին» (2:1), «Էսպանյոլին» (4:1) եւ «Սելտային» (1:0)։
Ընթացիկ մրցաշրջանում Յամալը «Բարսելոնայի» հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 45 հանդիպման, խփել է 24 գոլ, կատարել 18 գոլային փոխանցում։ Վնասվածքի պատճառով Յամալը բաց կթողնի մրցաշրջանի վերջնամասը։