Թուրքիան վերականգնվող էներգետիկայի ոլորտում դառնում է Եվրոպայի առաջատարը
EconomicsԹուրքիան վերականգնվող էներգետիկայի ոլորտում դառնում է Եվրոպայի առաջատարը՝ շնորհիվ իր ռեկորդային արևային կայանների և էներգիայի պահպանման նոր համակարգերի։ Պատրաստվելով ընդունել կլիմայական մեծ համաժողովը՝ երկիրը ձևավորել է մարտկոցների միջոցով էներգիայի կուտակման այնպիսի հսկայական նախագծեր, որոնք արդեն շրջանցում են Եվրամիության ցանկացած երկրի։ Դեռ 2022 թվականից Թուրքիայում օրենք է գործում, ըստ որի բոլոր նոր արևային և քամու կայանները պետք է ունենան համապատասխան հզորության մարտկոցներ, ինչը ներդրողների մեծ հետաքրքրություն է առաջացրել։
Մինչ Գերմանիան կամ Իտալիան ունեն ընդամենը 12-13 գիգավատ հզորությամբ պահեստավորման համակարգեր, Թուրքիան արդեն հաստատել է 33 գիգավատի նախագծեր։ Սա թույլ է տվել երկրին դառնալ բացարձակ առաջատար Կովկասի, Մերձավոր Արևելքի և Միջին Ասիայի տարածաշրջանում, որտեղ միայն Թուրքիային է հաջողվել արտադրվող էլեկտրաէներգիայի ավելի քան 20 տոկոսը ստանալ քամուց ու արևից։ Եթե այս բոլոր ծրագրերն ավարտին հասցվեն, Թուրքիան կվերածվի տարածաշրջանային էներգետիկ հզոր կենտրոնի։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։
Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը։
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ Info@solaron.am