Իսրայելը ապրիլի 8-ից ի վեր Լիբանանում hարվածել է Հեզբnլլահի 1,100 թիրախի
International newsԻսրայելի պաշտպանության բանակը ապրիլի 8-ից, երբ սկսեց գործել Իրանի հետ հրադադարի ռեժիմը, հարվածներ է հասցրել Հեզբոլլահի 1,100 ռազմական օբյեկտի և Լիբանանում լիկվիդացրել 350 զինված արմատականի: Այս մասին հայտարարել է բանակի մամուլի ծառայությունը:
«Հրադադարի համաձայնագրի սկզբից Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Հեզբոլլահի 1,100 թիրախի, իսկ ՑԱԽԱԼ-ը հարավային Լիբանանում ոչնչացրել է 350 գրոհայինի»,- ասված է հայտարարության մեջ:
Գերատեսչությունը գրոհի ենթարկված օբյեկտների թվում նշել է ռազմական նպատակներով օգտագործվող շենքեր, զենքի պահեստներ, ինչպես նաև արձակման պատրաստ հրթիռային կայանքներ:
«ՑԱԽԱԼ-ը կշարունակի գործել Իսրայելի քաղաքացիների հասցեին ուղղված սպառնալիքների դեմ՝ համաձայն քաղաքական ղեկավարության ցուցումների»,- վստահեցրել են մամուլի ծառայությունում: