Վերջին մեկ օրում ավելի քան 30 նավ է անցել Հորմուզի նեղուցով
International newsՎերջին 24 ժամվա ընթացքում առնվազն 30 տարբեր առևտրային նավեր են անցել Հորմուզի նեղուցով։ Այս մասին հայտնել է Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ըստ ստացված տեղեկատվության՝ երեկ երեկոյից ի վեր ավելի քան 30 նավ, համագործակցելով Իրանի իշխանությունների և ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերի հետ, անցել են Հորմուզի նեղուցը։
Ավելի վաղ Fars գործակալությունը, հղում անելով իր աղբյուրին, տեղեկացրել էր, որ Իրանի իշխանությունները չորեքշաբթի երեկոյանից չինական նավերին Հորմուզի նեղուցով անցնելու իրավունք են շնորհել՝ Թեհրանի կողմից սահմանված կանոններով։