Երևանի Կոմիտաս պողոտայի բակերից մեկում վրաերթի են ենթարկել խաղացող 12-ամյա երեխայի
SocietyՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երևանի Կոմիտասի պողոտայի բակերից մեկում վրաերթ է տեղի ունեցել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Ըստ կայքի՝ մայիսի 14-ին՝ ժամը 19։30-ի սահմաններում, Արմավիրի մարզի 29-ամյա բնակիչ Վահե Գ․-ն իր վարած «Mazda» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել շենքի բակում խաղացող 12-ամյա Ժ․ Դ․-ին։
Կայքի տեղեկություններով՝ վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և երեխային հետազոտման նպատակով տեղափոխել են «Ուիգմոր Քլինիք» բժշկական կենտրոն։