Հայաստանում Իտալիայի նախկին դեսպանը լրջագույն ռիսկեր է տեսնում. «Փաստ»
International news«Փաստ» օրաթերթը գրում է.
tass.ru-ն «Իտալիայի նախկին դեսպան. Արևմուտքի միջամտության պատճառով Հայաստանը ռիսկի է դիմում ենթարկվել ուկրաինացման» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանում Իտալիայի նախկին դեսպան, փորձառու դիվանագետ և լրագրող Բրունո Սկապինին այսօրվա Հայաստանում ուկրաինացման բարձր ռիսկ է տեսնում: Նա tass.ru-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ այդ ռիսկը բխում է արտաքին արևմտյան միջամտությունից:
«Հայաստանը սպառնում է դառնալ նոր օջախ, ինչպես Ուկրաինան: Այդ երկրում դեսպանի իմ փորձի հիման վրա ես տեսնում եմ ուկրաինացման ռիսկ», - ասել է դիվանագետը, ով 2007-ից 2011 թվականներին ղեկավարել է Իտալիայի դիվանագիտական առաքելությունը Երևանում:
«Սկսած 2018 թվականից, երբ Նիկոլ Փաշինյանը իշխանության եկավ, Հայաստանը հեռանում է Եվրասիական դաշինքից և մոտենում Եվրոպային: Սակայն դա բնակչության որոշման արդյունք չէ, դա արտաքին միջամտության և արտաքին ազդեցության, մասնավորապես եվրոպական ազդեցության արդյունք է, որը Փաշինյանին մղում է դեպի Եվրատլանտյան առանցք», - ասել է Սկապինին:
Նրա կարծիքով, ԱՄՆ-ի հետ Հայաստանի համատեղ զորավարժություններն էին չափազանց տարօրինակ: «Եվ շատ այլ բաներ են հստակորեն առանձնացել Հայաստանի վերջին 30 տարվա պատմությունից։ Եվ դա այն աստիճան, որ անգամ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, որտեղ Հայաստանը պարտություն կրեց, նույնպես ծառայեցվում է երկիրը եվրոպական ուղու վրա պահելուն», - շարունակել է փորձագետը։
«Հայ ժողովուրդը պետք է ընտրության հնարավորություն ունենա, և Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը նույնպես խոսում է այդ մասին: Չի կարելի ժխտել այն, որ Արևմուտքն անընդհատ փորձում է ներխուժել այն երկրներ, որոնք ավանդաբար Ռուսաստանի ազդեցության ոլորտում են, և Ռուսաստանը ստիպված է հոգ տանել իր շահերի մասին իր սահմանների վրա», - եզրափակել է նախկին դիվանագետը, որն այժմ «Ինքնիշխան և ժողովրդական ժողովրդավարություն» կուսակցության անդամ է, որտեղ նա պատասխանատու է արտաքին քաղաքականության համար։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում