Աշխարհի առաջնությանը կմասնակցեն միայն լավագույն ազատ ոճի ըմբիշները. Արայիկ Բաղդատյան
Sport
Սեպտեմբերին Տաշքենդում կայանալիք ըմբշամարտի աշխարհի առաջնությանը Հայաստանից կմասնակցեն միայն 5 ըմբիշներ:
«Արմենպրես»-ի թղթակիցը զրուցեց Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդատյանի հետ:
-Պարոն Բաղդատյան, 5 մասնակիցը քիչ չէ՞:
-Կարծում եմ, ավելի լավ է ելնել զուտ մարզական եւ ոչ թե թվային տրամաբանությունից եւ աշխարհի առաջնությանը հայտավորել միայն այն մարզիկներին, որոնք ի վիճակի են պայքարելու մեդալների համար:
-Այսինքն, մեր 5 մարզիկներն Էլ ի վիճակի՞ են մրցաշարի պատվո պատվանդանին բարձրանալ:
-Այո: Եկեք հերթով քննարկենք բոլորի հնարավորությունները:
66կգ քաշային կարգում հանդես կգա աշխարհի գործող չեմպիոն Դավիթ Սաֆարյանը: Ըստ իս, նրա առջեւ դրված խնդիրը պարզ է:
70կգ քաշային կարգում վերջին տարիներին իրեն լավ է դրսեւորել եւ միջազգային մրցումներում հաջողությունների Է հասել Գրիգոր Գրիգորյանը:
84կգ քաշային Մուսա Մուրթազալիեւը նույնպես մեր հուսալի մարզիկների թվին Է պատկանում եւ նա նույնպես մեդալի արժանի մարզիկ Է:
Ինչ վերաբերում Է 57կգ քաշային Գարիկ Բարսեղյանին եւ 74կգ քաշային Վոլոդյա Ֆրանգուլյանին, ապա նրանք իրենց լավ են դրսեւորել միջազգային մրցումներում եւ լավ հեռանկար ունեն:
-Դավիթ Սաֆարյանը վերջերս մարզասերների աչքին չի երեւացել:
-Նա վնասվածք ուներ եւ մարզվում Էր անհատական ծրագրով: Սաֆարյանն այն մարզիկներից Է, ովքեը շատ լավ են պատկերացնում իրենց անելիքը:
Նա ոսկե մեդալի իրական հավակնորդ Է, եւ դրանով ամեն ինչ ասված Է: Այս մարզիկի համար առանձնապես անհանգստանալու կարիք չկա: Նրան արդեն լավ են ճանաչում եւ գնահատում նաեւ մրցակիցները:
-Օգոստոսի 25-ին մեր ազատ ոճի ըմբշամարտի թիմը մեկնում Է Տաշքենդ:
-Մենք որոշել ենք նախապես մեկնել Ուզբեկստանի մայրաքաղաք, որպեսզի մինչ առաջնության մեկնարկը եւս մեկ ուսումնամարզական հավաք անցկացնենք այնտեղ:
Սա նույնպես պետք Է օգնի մեր մարզիկներին լավագույնս նախապատրաստվել այս առաջնությանը:
-Ինչպիսի՞ արդյունքը Տաշքենդում կգոհացնի Ձեզ:
-Կարծում եմ, եթե կրկնենք աշխարհի նախորդ առաջնության արդյունքը, ապ ադա արդեն հաջողություն կլինի:
Իսկ ընդհանրապես, բոլոր մարզիկներն Էլ ձգտում են առավելագույնս բարձր արդյունքի, թեեւ աշխարհի առաջնությունը շատ բարդ մրցաշար է:
Դիտվել է 14 անգամ: