Փաշինյանը վախենում է մեկ բանից` փաստարկված, հավասարակշռված ու սառնասիրտ խոսույթից․ Աբրահամյան
BlogՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․
«Փաշինյանը վախենում է մեկ բանից` փաստարկված, հավասարակշռված ու սառնասիրտ խոսույթից։
Հերոսի քրոջ հետ տեղի ունեցած միջադեպը դրա վառ ապացույցն էր։ Իսկ մնացածը` ագրեսիան, լկտի բառապաշարը, հակաարցախյան հռետորաբանությունն ու էթիկայի իսպառ բացակայությունը, մաքուր նիկոլական վարքագիծ է։
Այսօրվա դրվագը նաև ցույց տվեց, որ ժողովուրդը պարտվողականությունը, հանձնողականությունն ու դավաճանությունը չի ներում, և մարդկանց համապատասխան վերաբերմունքը մեկընդմիշտ ուղեկցելու է սեփական ժողովրդին ատողներին»։