«Զվարթնոց» օդանավակայանի հին համալիրը ճանաչված է որպես խորհրդային մոդեռնիզմի եզակի նմուշ։ Այո՛, Հայաստանի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում, 2012 թվականի դեկտեմբերին «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղեւորային համալիրը դարձավ խորհրդային մոդեռնիզմի եզակի նմուշ․․․ Ինչպիսի՞ իրականությամբ է այսօր ապրում մոդեռնիզմի եզակի նմուշ Զվարթնոցը։ Оrer.am-ը ներկայացնում է Զվարթնոց օդանավակայանի տխուր իրականությունը։
Հեռվում արդեն նշմարվում է Զվարթնոցի կլոր ուրվագիծը: Այս տեսարանը դեռ մանկուց է ոգեշնչում: Անհամբեր ուզում եմ մտնել պատշգամբ. այնտեղից ձեռքով անել օդանավին, հուսով, որ ուղղեվորը կնկատի:Բայց Զվարթնոցի շենքին մոտենալիս այլևս այդ զգացումը չես ապրում: Հայաստանի դարպասները երկյուղալի վիճակում են: Առաջինը որ տեսնում ես՝ աղբն է, շշերը, կոտրված պատուհանները. անձրևը հոսում է պատերից: Սա ի՞նչ է:Մշակույթային կոթողը նման է անտեր ծերունու, ում մոռացել են արտագաղթած զավակները: Օրգաններից միայն սիրտն է մնացել` գլխավոր մուտքը: Մուտքից ներս մտնելը սարսափելի է: Այստեղ մի ոստիկան ասում է, որ սխալ հասցեով եմ եկել:«Բա ու՞ր են ուղևորները, ավտոկայանատեղին, աշխատողները, ուրախ ու տխուր մարդիկ»։Օդանավակայանի մոտ ինչ-որ մեկը գունավոր ապակիներով շենք է դրել, ներսում բուտիկներ, բազմոցներ, սրճարաններ: Սա երևի էն լեգենդար «Երևան Մոլլ»-ն ա: Ինչևիցե..Հեղինակ՝ Անն Էքսուս