Մայիսի 26-ին Բաքվում տեղի կունենան որոշ հայ գերիների վերաքննիչ բողոքների հարցով դատական լսումները
SocietyՏեղեկություն կա, որ մայիսի 26-ին Բաքվում տեղի կունենան որոշ հայ գերիների վերաքննիչ բողոքների հարցով դատական լսումները: Այս մասին 24News.am-ին ասաց ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի պաշտպան, փաստաբան Սիրանուշ Սահակյանը:
«Բաքվում պահվող 15 գերիներին վերաբերող դատավճիռներ են բողոքարկվել, բայց քանի որ գործել են հանրային պաշտպանները, որոնց նկատմամբ պատշաճ վստահություն չկա, տեղյակ չենք, թե ում բողոքն է վարույթ ընդունվել, բայց կարծում ենք, որ դատավարության սկսվելուց հետո կտեղեկանանք», մասնավորապես նշեց Սահակյանը։
Իրավապաշտպանը նշեց նաև, որ ստեղծվել է իրավիճակ, որում մենք որևէ հնարավորություն չունենք հավաստի տեղեկատվություն ստանալ։