Հերթական ստոր քայլը արցախցի զինվորականի նկատմամբ
AnalysisՄինչ Նիկոլ Փաշինյանը զորահանդես է անում Հանրապետության հրապարակում, նրա թիմը հերթական ստորությունն է անում արցախցի զինվորականի նկատմամբ։ Փաստաբան Ռոման Երիցյանը հայտնել է, որ 2007 թ․-ին հատկացված ծառայողական բնակարան ազատելու ծանուցում է ուղարկվել Արցախյան պատերազմի ակտիվ մասնակից, 2000-ական թվականներին ԱՀ պաշտպանության նախարարի տեղակալ, 2004 թվականից գեներալ-մայոր զինվորական կոչում ունեցող, ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի, «Վարդան Մամիկոնյան» շքանշանակիր, ՀՀ «Արիության համար» և «Մարտական ծառայություն» մեդալակիր, 2007-2012 թթ․ Արցախի կրթության և գիտության նախարար, 2012-2017 թթ․ Մարտակերտի վարչակազմի ղեկավար, 2017-2020 թթ․ Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն, 2020-2021 թթ․ ԱՀ գլխավոր հարկադիր կատարող Վլադիկ Խաչատրյանին։
Ըստ փաստաբանի՝ Վլադիկ Խաչատրյանն այս պահին ունի 2-րդ կարգի անժամկետ հաշմանդամություն, իսկ բնակարանն էլ հանդիսանում է իր և ընտանիքի անդամների միակ կեցավայրը Հայաստանի Հանրապետությունում։ «Վլադիկ Խաչատրյանը նաև Նիկոլ Փաշինյանի հետ մետրոյում տեղի ունեցած միջադեպի զոհի՝ Արմինե Մոսիյանի հորաքրոջ ամուսինն է»,- նշել է փաստաբանը։
Վլադիկ Խաչատրյանը միակը չէ, ով նման վերաբերմունքի է արժանանում փաշինյանական իշխանության կողմից։ Իշխանության թիրախում բոլոր այն անձինք են, ովքեր դեմ են Փաշինյանին կամ էլ հեղինակություն ու ազդեցություն ունեն արցախցիների շրջանում։ Փաշինյանն էլ ամեն ինչ անում է, որպեսզի վնասի արցախցիներին, փակի Արցախի էջը, իր նոր «գործընկեր» Ալիևին էլ համոզի, թե հետապնդումներ է իրականացնում արցախցիների նկատմամբ։
Սոնա Գալստյան