Թբիլիսյան խճուղի-Զ. Քանաքեռցի փողոցի խաչմերուկում բшխվել են «Volkswagen»-ն ու «BMW»-ն
SocietyԱյսօր՝ մայիսի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08:25-ի սահմաններում Թբիլիսյան խճուղի-Զաքարիա Քանաքեռցի փողոցի խաչմերուկում բախվել են «BMW» և «Volkswagen» մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի վարորդների և վիրավորների ինքնությունը։