NEWS.am STYLE-ը գրում է.
2015 թվականն, ըստ Արեւելյան հորոսկոպի, Այծի տարի է: Ամփոփելով տարին, մեզանից շատերը փորձում են պարզել, թե ինչպիսին է լինելու գալիք տարին: Այս եւ այլ հարցերի պատասխանները ստանալու համար NEWS.am STYLE-ը դիմել է մասնագետի օգնությանը: Մեզ հետ զրույցում աստղաբան-էզոթերիկ Գուրգեն Հովհաննիսյանը կանխատեսեց, թե հորոսկոպի յուրաքանչյուր նշանի ինչ է սպասվում գալիք տարում՝ 2015 թվականին:
Աստղաբանը նշեց, որ նման կանխատեսումներ արվում են տարին մեկ անգամ, եւ հիմա ճիշտ ժամանակն է դրանցով հանրության հետ կիսվելու համար: Եվ այսպես, ներկայացնում ենք Գուրգեն Հովհաննիսյանի կանխատեսումները՝ հորոսկոպի բոլոր 12 նշանների համար:
Խոյեր
Խոյերին մի փոքր ծանր տարի է սպասվում այն իմաստով, որ բավականին բարձր էնեգերտիկ լարվածություն է լինելու նրանց մոտ, եւ հնարավոր է առողջական խնդիրներ առաջանան՝ զուտ էներգիայի կորստով պայմանավորված: Սակայն աստղերի կողմից, որպես կոմպենսացում, կտրվեն բարենպաստ պայմաններ, որոնք կշտկեն նրանց էներգետիկ բացերը եւ առողջական խնդիրները:
Ցլեր
Ցլերի պարագայում ունենք հազվագյուտ բարեհաջող տարի, որը վերաբերում է ե’ւ ֆինանսական կողմին, ե’ւ կարիերային: Կարելի է ասել՝ բացահայտումների տարի է լինելու՝ նոր աշխատանք, ուսում, կարիերա. այն, ինչը վերաբերում է նորին: Փոփոխությունները, որոնց Ցլերն այդքան երկար տարիներ սպասել են, կիրականանան այս տարի: Դրանց համար հիանալի պայմաններ կստեղծվեն:
Երկվորյակներ
Երկվորյակների համար տարին նույնպես առանձնահատուկ է եւ շատ բարեհաջող: Խորհուրդ կտայի նրանց իրենց հիմնական ուշադրությունը դարձնել խոսքի վրա, զարգացնել խոսքի կարողությունը, հռետորական արվեստը, քանի որ խոսքի միջոցով Երկվորյակները կարող են անել ավելին, քան գործով։ Նրանք հակված են բարձրորակ աշխատանքի, իսկ այս տարի դրան գումարվում է նաեւ խոսքը, ինչի միջոցով կարող են ավելի հեշտ հասնել հաջողությունների:
Խեցգետիններ
Խեցգետինների համար շատ բարեհաջող տարի է, եւ այն կարծրացած, սառը իրավիճակը, որ նրանք ունեին վերջին 3-4 տարիներին, ինչպես նաեւ սթրեսային վիճակը, արդեն կոտրվում է: Նրանց համար դա բնականոն ընթացք կունենա, եւ բավական լավ հնարավորություններ կստեղծվեն՝ արտահայտելու էներգետիկ ուժը: Այդ առումով բավական ստացված եւ հագեցած տարի է սպավսում:
Առյուծներ
Առյուծների համար նույնպես տարին հաջողված է, եւ նրանք հույնպես շեշտը պետք է դնեն խոսքի, հռետորական կարողությունների զարգացման վրա: Արդարացված կլինեն ռիսկային քայլերը եւ կամքի հզոր արտահայտումը:
Կույսեր
2015-ին Կույսերը կարող են վերջնական որոշում կայացնել եւ կտրուկ փոխել իրենց կյանքը: Դա կարող է վերաբերել այլ երկիր մեկնելուն, այլ՝ բարձր որակի կարիերայի ստեղծմանը, այսինքն՝ համարձակ գործունեությունը լրիվ արդարացված է: Կույսերն արդեն կուտակել են այն բոլոր կարողությունները, որոնք 2015-ին հնարավորինս լավ եւ վառ ձեւով կարտահայտվեն:
Կշեռքներ
Բոլոր 12 նշաններից միայն Կշեռքներն են, որոնց մասին կարող ենք ասել, որ լավագույն նշանի տարին է: Ռիսկային գործունեությունը, բարեհաջող իրավիճակներից առավելագույն օգուտ քաղելու կարողությունը Կշեռքների հետ կլինի ամբողջ տարի: Տարին այնքան բարեհաջող է, որ ավելացնելու բան չունենք: Կշեռքներն իրենք ինտուիտիվ կզգան, թե ինչ հզոր եւ լավ տարի է սպասվում իրենց: