Ապրիլին աշխարհի կենտրոնական բանկերը 17 տոննա ոսկի են գնել․ WGC
Economics2026 թվականի ապրիլին աշխարհի կենտրոնական բանկերը միասին գնել են 17 տոննա ոսկի։ Այս մասին են վկայում Ոսկու համաշխարհային խորհրդի (WGC) տվյալները։
WGC-ի զեկույցում նշվում է, որ ապրիլին ոսկու ամենախոշոր գնորդը եղել է Լեհաստանի կենտրոնական բանկը (+14 տոննա)։ Միևնույն ժամանակ, Չինաստանն արագացրել է գնումների տեմպերը (+8 տոննա)՝ արձանագրելով 2024 թվականի դեկտեմբերից ի վեր ամենաբարձր ցուցանիշը։
Չեխիայի ազգային բանկն իր պահուստները համալրել է 3 տոննա ոսկով, մինչդեռ Ռուսաստանի Դաշնության կենտրոնական բանկի զուտ վաճառքը կազմել է 6 տոննա (իսկ տարեսկզբից ի վեր զուտ վաճառքի ընդհանուր ծավալը հասել է 22 տոննայի)։
Ուզբեկստանի կենտրոնական բանկը վաճառել է 1 տոննա ոսկի, թեև տարեկան կտրվածքով այն շարունակում է մնալ զուտ գնորդ (24 տոննա)։
Վերջին երեք տարիների ընթացքում Արևելյան Եվրոպայի և Ասիայի երկրների կենտրոնական բանկերը կայուն դինամիկա են դրսևորում՝ ամսական կտրվածքով գնելով համապատասխանաբար միջինը 12 և 11 տոննա թանկարժեք մետաղ։