Երևանում 38-ամյա վարորդը, ոչ uթափ վիճակում, «Tesla»-ով մխրճվել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց կայանված դեսպանատան ավտոբուսի մեջ
SocietyԱյսօր՝ հունիսի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։00-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Իվան Ս․-ն իր վարած «Tesla» մակնիշի ավտոմեքենայով մխրճվել է Գրիգոր Լուսավորիչ փողոցում, ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան դիմաց կայանված ավտոբուսի մեջ։
Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են կազմվում։
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ (խմած)։