Փամբակ գետում հայտնաբերվել է ջրահեղձ եղած 7 տարեկան աղջնակի մարմինը
SocietyՓամբակ գետում հայտնաբերվել է Վանաձորում կորած քույրերից մեկի մարմինը։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
13–ամյա աղջկա որոնողական աշխատանքները շարունակվում են։ Ներգրավված են փրկարար ծառայության, ոստիկանության ծառայողներ, կամավորներ, ջրասուզակներ, անօդաչու թռչող սարքեր, օգտագործվում են նաև նավակներ ու այլ տեխնիկական միջոցներ։
Հիշեցնենք` հունիսի 15-ին հայտնի դարձավ, որ Փամբակ գետն են ընկել 7 և 13 տարեկան երկու աղջիկ, որոնք, ըստ լրատվամիջոցների, հարազատ քույրեր են։