Թրամփը մտադիր է հրթիռների լիցենզավորված արտադրություն սկսել Եվրոպայում․ Bloomberg
International newsԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ծրագրում է դիմել ամերիկյան ընկերություններին՝ առաջարկելով արտոնագրված հրթիռներ արտադրել Եվրոպայում և Ուկրաինայում։ Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ինչպես նշվում է հրապարակման մեջ, Իրանի դեմ ռազմական գործողությունների հետևանքով ԱՄՆ հրթիռային արսենալը զգալիորեն նվազել է, իսկ դրա վերականգնումը ժամանակ կպահանջի։ Այս կապակցությամբ Ամերիկայի առաջնորդը Վաշինգտոնի դաշնակիցներին տեղեկացրել է, որ պատրաստ է դիտարկել ԱՄՆ սահմաններից դուրս հրթիռների արտադրության արտոնագրեր տրամադրելու հարցը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ իր վարչակազմը կուսումնասիրի Patriot զենիթահրթիռային համալիրների հրթիռների սեփական արտադրություն հիմնելու վերաբերյալ Ուկրաինայի խնդրանքը։