AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և շատ ավելին. Eventhub-ի նոր հնարավորություններն ու առաջարկները
SocietyՄիջոցառումների տոմսերի վաճառքի Eventhub հարթակն ընդլայնում է հնարավորությունները` տեղական շուկայի գնորդների և միջոցառումների կազմակերպիչների համար հասանելի դարձնելով եվրոպական շուկան:
Մասնավորապես, համագործակցելով Ֆրանսիայի, Գերմանիայի, Բելգիայի, Նիդերլանդների, Իսպանիայի և այլ երկրների գործընկերների հետ, Eventhub-ը տրամադրում է տեխնիկական աջակցություն և տոմսերի հասանելիություն տվյալ երկրներում տեղի ունեցող հայկական միջոցառումների համար: Համագործակցության արդյունքում արդեն իսկ իրականացվել են «Վիտամին ակումբի» եվրոպական շրջագայության, ինչպես նաև «Նոա» ֆուտբոլային ակումբի մի շարք արտագնա խաղերի տոմսերի վաճառքները:
Ամերիաբանկի դուստր ընկերության` Դիննոյի կողմից ներդրված Eventhub հարթակն արդեն իսկ համագործակցում է Վրաստանի միջոցառումների ոլորտի առաջատար կազմակերպությունների՝ tkt.ge-ի, biletebi.ge-ի և Starring Georgia-ի հետ։ Համագործակցության արդյունքում հայ օգտատերերը հնարավորություն են ստացել ձեռք բերել տարածաշրջանի ամենապահանջված միջոցառումների` Kanye West-ի, Tom Odell-ի, Moby-ի, Ricky Martin-ի համերգների, Tbilisi Open Air փառատոնի, Մանկական Եվրատեսիլի տոմսերը։
Միաժամանակ, վրացի գործընկերների միջոցով իրականացվել են Հայաստանում կազմակերպվող մի շարք միջոցառումների` Լարա Ֆաբիանի, Արկադի Դումիկյանի, Արմենչիկի համերգների և մի շարք այլ միջոցառումների տոմսերի վաճառք։
«Մենք շարունակում ենք կառուցել ամբողջական էկոհամակարգ, որը միավորում է կազմակերպիչներին, արտիստներին, գործընկերներին և միջոցառումների սիրահարներին։ Մեր նպատակն է ստեղծել վստահելի տեխնոլոգիական միջավայր, որտեղ թե' տեղական, թե' միջազգային միջոցառումների կազմակերպման, տոմսերի վաճառքի և անցկացման գործընթացը կլինի առավել հեշտ, արագ և հասանելի», – նշում է Eventhub-ի պրոդուկտի ղեկավար Էլեն Ղազարյանը։
Ընկերությունն այսօր ակտիվորեն զարգացնում է AI գործիքները՝ լայնորեն կիրառելով դրանք մարքեթինգի, ծրագրավորման, վերլուծության և բիզնես գործընթացների կառավարման ուղղություններում` էականորեն բարձրացնելով թիմի արդյունավետությունն ու մի քանի անգամ բազմապատկելով ծառայությունների մատուցման արագությունը։ Այս մոտեցման շնորհիվ ավելի քան 30 գործիք և հարթակ ստեղծվել է AI օգնականների միջոցով:
Eventhub-ի կարևոր նորամուծություններից է նաև կայքում և Telegram-ում գործող AI+ օգնական Նարեն, որը հնարավորություն է տալիս ստանալ տեղեկատվություն միջոցառումների, տոմսերի և պատվերների վերաբերյալ վայրկյանների ընթացքում։
Հարթակը շարունակում է կատարելագործել նաև տեխնոլոգիական հնարավորությունները։ Վերջին ամիսներին հարթակում ներդրվել են մի շարք նոր հնարավորություններ՝ Add to Calendar, Share Event, միջոցառումների գնահատման համակարգ, «Ձեզ կարող է հետաքրքրել» առաջարկությունների բաժին և այլն։
Eventhub-ում արդեն կարելի է տեսնել նաև փորձառությունների (կինո, արվեստ, գաստրոնոմիա, արկածներ...) կատեգորիան: Մոտ ժամանակներս հարթակում հասանելի կլինեն նաև այլ հնարավորություններ՝ ապահովելով հաճախորդների երեկոն պլանավորելու ամբողջական փորձառություն։
Զարգացման հաջորդ կարևոր քայլը Eventhub.Yerevan միջոցառումների տարածքի բացումն է, որը գտնվում է Երևանում՝ Ավետիս Ահարոնյան 3/8 հասցեում։ Այս վայրը նախատեսված է համերգների, ստեղծագործական միջոցառումների համար։ Առաջին միջոցառումն արդեն իսկ տեղի է ունեցել հունիսի 14-ին, առաջիկայում տարածքը կհյուրընկալի տարբեր ձևաչափերի նախագծեր։
Հավելենք, որ Eventհub-ը հասանելի է ինչպես վեբ կայքի, այնպես էլ Ամերիաբանկի MyAmeria հավելվածի միջոցով:
Eventhub-ի մասին
Eventhub հարթակն Ամերիաբանկի դուստր ընկերության՝ «Դիննո» ՓԲԸ-ի պրոդուկտն է, որը գործարկվել է 2023-ին։ Հարթակը պարզեցնում է միջոցառումների կազմակերպումը՝ տրամադրելով տոմսերի վաճառքի, նստատեղերի ընտրության և ստուգման պրոցեսի պարզեցված լուծումներ: