Բելառուսի բնակիչները խաղաղասեր մարդիկ են և չեն ցանկանում պшտերազմել, սակայն մտադիր չեն գլուխ խnնարհել թշնամnւ առաջ. Լուկաշենկո
PoliticsԲելառուսի բնակիչները խաղաղասեր մարդիկ են և չեն ցանկանում պատերազմել, սակայն մտադիր չեն գլուխ խոնարհել թշնամու առաջ։ Այս մասին հայտարարել է հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ ռազմական բուհերի շրջանավարտներին և բարձրագույն սպայական կազմին պատվելու արարողության ժամանակ, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Լուկաշենկոն նշել է, որ Բելառուսի ժողովուրդը, որը ֆաշիստական օկուպացիայի տարիներին անցել է ծանրագույն փորձությունների միջով, գենետիկ մակարդակով մերժում է պատերազմը։ Նրա խոսքով՝ բելառուսները խաղաղասեր ժողովուրդ են և չեն ձգտում ռազմական գործողությունների, սակայն մտադիր չեն գլուխ խոնարհել թշնամու առաջ։