ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (7 ՀՈԻԼԻՍԻ). Դալիի ստեղծագործությունների ցուցադրությունը Հայաստանում. «Փաստ»
Lifestyle«Փաստ» օրաթերթը գրում է.
ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
Ռուսաստան՝ Ռազմական փառքի օր։
Սողոմոնյան կղզիներ՝ Անկախության օր։
Տանզանիա՝ Գյուղատնտեսության օր։
Ճապոնիա՝ Տանբատա, կամ Աստղերի փառատոն (սիրո ճապոնական օր)։
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1923– ԽՍՀՄ Կովբյուրոյի նիստում Լեռնային Ղարաբաղի հայաբնակ մասից կազմվել է Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը (ԼՂԻՄ) Խանքենդի կենտրոնով, որը հետո վերանվանվել է Ստեփանակերտ, իսկ վիճելի համարվող հայկական ու հայաբնակ Ախալքալաքի ու Ծալկայի (Խրամի) պատկանելության հարցը թողնվել է Վրաստանի Կոմկուսի կենտկոմի հայեցողությանը, միաժամանակ որոշվել է Լոռու «չեզոք գոտին» թողնել Հայաստանի կազմում։
1927 – ծնվել է պատմաբան, բյուզանդագետ, հայագետ Հրաչ Բարթիկյանը։
2006-Հայաստանի խորհրդարանը միաձայն հաստատել է «Հայաստանի անկախության 15-ամյակի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշումը, որը տարածվել է մոտ 600-700 մարդու վրա։
2011-Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է «Դալին և սյուրռեալիստները» խորագիրը կրող աննախադեպ ցուցահանդես. Հայաստանում առաջին անգամ ներկայացվել է Սալվադոր Դալիի 120 աշխատանք։
2013- կայացել է «Ոսկե Ծիրան» 10-րդ միջազգային կինոփառատոնի բացումը, որի հյուրերի շարքում են եղել շանսոնյե Շարլ Ազնավուրը և կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանը։
2020-կառավարության դիմաց Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչները ֆլեշմոբ են իրականացրել «Վորոնեժ և Կրասնոդար» անվանումով՝ ակնարկելով Հայաստանից մեծ ծավալի մաքսանենգ ծխախոտի՝ այդ քաղաքներում հայտնվելու փաստը։
2021- ձերբակալվել է Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը։
ԱՇԽԱՐՀ
1438 -Ֆրանսիայի թագավոր Կարլ 7-րդը հայտարարել է «պրագմատիկ սանկցիա», ըստ որի, սահմանվել է թագավորի իշխանության գերակայությունը Հռոմի պապի իշխանության նկատմամբ։
1520 -Էռնան Կորտեսի՝ մի քանի հարյուրի հասնող իսպանացի կոնկիստադորները Օտումբեի ճակատամարտում համոզիչ հաղթանակի են հասել Ացտեկական կայսրության բազմահազարանոց բանակի նկատմամբ, որով իսկ դրել են այդ կասրության անկման հիմքը։
1575 -զինադադարի բանակցությունների համար հանդիպած անգլիական և շոտլանդական ջոկատները կռվի են բռնվել, որը հայտնի է որպես Ռիդզվայրի ճակատամարտ. այն հանդիսացել է Շոտլանդական և Անգլիական թագավորությունների միջև տեղի ունեցած վերջին ճակատամարտը։
1668 -անգլիացի գիտնական Իսահակ Նյուտոնը ստացել է գիտությունների մագիստրի կոչում։
1746 –ծնվել է իտալացի աստղագետ Ջուզեպպե Պյացցին։
1807 -Ռուսական Կայսրության և նապոլեոնական Ֆրանսիայի միջև կնքվել է Տիլզիտյան խաղաղության պայմանագիրը։
1846 -ԱՄՆ-ը հայտարարել է Մեքսիկայի մաս հանդիսացող Կալիֆորնիայի անեքսիայի մասին։
1860 –ծնվել է ավստրիացի կոմպոզիտոր Գուստավ Մալերը։
1887– ծնվել է ազգությամբ հրեա, ֆրանսիացի նկարիչ Մարկ Շագալը։
1891 - «Ամերիքն էքսպրեսս» ընկերությունը արտոնագրել է ճանապարհային անդորրագիրը, որը հանդիսացել է ժամանակակից վարկային քարտերի նախատիպը։
1911 –ծնվել է իտալական ծագումով ամերիկացի կոմպոզիտոր Ջան Կարլո Մենոտտին։
1930– վախճանվել է շոտլանդացի գրող Արթուր Կոնան Դոյլը, որը հայտնի է որպես Շերլոկ Հոլմսի մասին դետեկտիվ պատմվածքների հեղինակ։
1937- միջադեպ է տեղի ունեցել Պեկինից ոչ հեռու գտնվող Լուգոուիցիաո կամրջին. ճապոնական զորքերը հարձակվել են չինական կայազորի վրա՝ դառնալով Ճապոնիայի կողմից Չինաստանի նկատմամբ իրականացված լայնամասշտաբ ագրեսիայի սկիզբ ու փաստացի ևս մեկ քայլ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելու համար։
1940 – ծնվել է անգլիացի երաժիշտ Ռինգո Սթարը՝ «Beatles» խմբի անդամներից մեկը։
1950 -անգլիական Ֆորնբորո քաղաքում կայացել է առաջին ավիաշոուն։
1956– վախճանվել է գերմանացի բանաստեղծ-էքսպրեսիոնիստ, էսսեիստ, արձակագիր, զինվորական բժիշկ Գոթֆրիդ Բենը։
1978 - Սողոմոնյան կղզիներն անկախություն են ստացել Միացյալ Թագավորությունից։
1980 -իրականացվել է արևային մարտկոցներով աշխատող ինքնաթիռով առաջին թռիչքը Լա Մանշ նեղուցի վրայով։
1983 - Ուիմբլդոնի թենիսի մրցաշարում 17 տարեկան Բորիս Բեքերը դարձել է ամենաերիտասարդ հաղթողը։
1990– առաջին անգամ եթեր է հեռարձակվել «Ֆորտ Բոյար» հեռուստախաղը։
2005 -ահաբեկչական պայթյուններ են իրականացվել Լոնդոնի մետրոյում և քաղաքային ավտոբուսներում։
2020-ԱՄՆ-ը պաշտոնապես դուրս է եկել ԱՀԿ-ից։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում