Yerevan, 08.May.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Հրաչյա Ռոստոմյան. Նանկին մեկնած թիմն իմ սրտի թիմն էր

Sport
Անցնող տարին մարզական առումով հագեցած էր. Ձմեռային օլիմպիական խաղեր, Աշխարհի և Եվրոպայի առաջնություններ, Պատանեկան օլիմպիական խաղեր, մեծ նվաճումներ ու ցավոտ ձախողումներ: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի (ՀԱՕԿ) գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը Sport Times.am-ին տված հարցազրույցում ամփոփել է տարին՝ խոսելով հայկական սպորտի նվաճումների ու խնդիրների մասին: Ձմեռային օլիմպիական խաղեր. Սոչի-2014  «Նախ ուզում եմ ասել, որ ձմեռային մարզաձևերը խորհրդային տարիներից մեզ մոտ այդքան էլ զարգացած չեն եղել: Թյուր կարծիք կա` եթե ունենք Ծաղկաձոր, ինչու՞ պետք է չկարողանանք զարգացնել ձմեռային մարզաձևերը, սակայն Ծաղկաձորն այսօր սեփականաշնորհված է, իսկ այնտեղ կա 1-2 դահուկուղի: Ստացվում է` ամբողջ աշխարհից այնտեղ են գալիս զբոսաշրջիկներ, ովքեր ավելի շատ գումար են կարողանում ծախսել, քան մեր ֆեդերացիանները, որոնց հնարավորությունները սահմանափակ են: Սա որպես նախաբան: Ինչ վերաբերում է բուն օլիմպիական խաղերին մեր մարզիկների մասնակցությանը` քանի որ ամեն ինչին նայում ենք համեմատության կարգով,  պետք է ասեմ, որ նախորդած ձմեռային օլիմպիական խաղերի հետ համեմատած, առաջընթացն ակնառու է. այս օլիմպիական խաղերին առաջին անգամ մասնակցեցինք վարկանիշով, ինչը արդեն իսկ ուրախալի է: Մասնակցությունը մեր ուժերի համեմատ բավարար էր, չեմ կարող ասել, թե լավ էր, բայց մեր ուժերի սահմանում էր և բավարար էր: Խաղերի կազմակերպման մասին կարող եմ ասել, որ եղել եմ մի քանի օլիմպիական խաղերի, բայց Սոչին առանձնացավ  արտակարգ լավ կազմակերպվածությամբ: Անկեղծ կարող եմ ասել` դեռ այդպիսի լավ կառուցված օլիմպիական ավան չէի տեսել, իսկ բացման ու փակման արարողության մասին ընդհանրապես կլռեմ, ասես այդ ամենը 22-րդ դարում արված լիներ: Այնտեղ ամեն ինչ աշխատում էր ժամացույցի մեխանիզմի պես: Ընդհանրապես ցանկացած խոշոր մրցաշարի ամենաբարդ կետը տրանսպորտային միջոցների աշխատանքի կազմակերպումն է, Սոչիում դա շատ լավ էր արված»: Խոսելով դահուկորդների հետ կապված միջադեպի մասին, թե իբր ՀԱՕԿ-ը ճիշտ դահուկներ չեն գնել, ուշացրել են դահուկների գնումը, որի պատճառով էր մեր մարզիկները ավելի վատ են ելույթ ունեցել` Հրաչյա Ռոստոմյանն ասաց հետևյալը. «Ես հրավիրել եմ դահուկասպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանին և հարցրել եմ` որ դահուկներեն են ավելի լավը, որը պետք է գնենք, ինչքան է գումարը և որտեղից պետք է գնվի: Նրանք առաջարկել են 3-4 տարբերակ, իսկ ես ասել եմ, որ պետք է գնվի ամենլավը: Ես չեմ կարող ինքս որոշել, թե ինչ դահուկներ պետք է գնվեն: Հավաքականի գլխավոր մարզիչը հեռացվեց, հետևությունները թողնում եմ ձեզ»: Ըմբշամարտի Եվրոպայի առաջնություն «Եվրոպայի այս առաջնությանը լավ մասնակցեցինք, ունեինք և՛ չեմպիոն, և՛ արծաթե ու բրոնզե մեդալակիրներ, սակայն պետք է նշեմ` կարող էինք էլ ավելի լավ մասնակցել: Կարեն Ասլանյանի նկատմամբ եղավ ակնհայտ մրցավարական կողմանպահություն: Դրա հետ կապված մենք քայլեր ձեռնարկեցինք, անձամբ հանդիպել եմ Նենադ Լալովիչի` UWW-ի նախագահի հետ: Իրականում մրցավարական գործը շատ սուբյեկտիվ կողմ ունի. օրինակ` ըմբիշին պասիվություն տալը բավականին սուբյեկտիվ որոշում է, քանի որ արվում է, այսպես ասած, «աչքաչափով»: Ինձ ճիշտ հասկացենք՝ մենք փոքր պետություն ենք ու պետք է ավելի շատ պատրաստ, ուժեղ լինենք, որպեսզի մեր նկատմամբ անարդարություններ չլինեն»: Ծանրամարտի Եվրոպայի առաջնություն «Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը ցույց տվեց, որ մենք ունենք պոտենցիալ, որը սակայն չկարողացանք օգտագործել աշխարհի առաջնության ժամանակ: Ցավոք, Աշխարհի առաջնությունը մեզ մի փոքր հիասթափեցրեց: Դրա համար ֆեդերացիան հրավիրեց մարզչական խորհուրդ: Մենք պետք է հասկանանք, որ Եվրոպայի առաջնությունը Եվրոպայի առաջնություն է, իսկ Աշխարհի առաջնությունն ամենամյա ամենակարևոր ստուգատեսն է: 14 հոգի ֆեդերացիայի խորհրդից դժգոհ էին հավաքականի ելույթներից, չնայած պետք է նշենք` Պողոս Պողոսյանը չի թերացել, բաց չի թողել ծրագրային ոչ մի մարզում ու հավաք, պարզապես օգտագործած մեթոդիկան չտվեց արդյունքեր: Շնորհակալություն հայտնենք նրան և թող տեղը զիջի նոր մարզչին ու մարզչական խորհրդին՝ Փաշիկ Ալավերդյանի գլխավորությամբ: Հույս ունենք` վերջինս իր մարզչական թիմով կարդարացնի մեր ակնկալիքները»: Նետաձգության Եվրոպայի բաց առաջնություն «Առաջնությունը լավ էր կազմակերպված: Թեպետ մեր արդյունքները մի փոքր ցածր էին, նման խոշոր մրցաշարեր մեր երկրում անցկացնելը պատիվ է, քանի որ ավելի մեծ ճանաչում երկրին հնարավոր չէ բերել»: Նանկին-2014 «Հիմա հիշեցի ու էլի փշաքաղվեցի... Անկեղծ կարող եմ ասել` այդ օլիմպիական թիմն իմ տեսած, ճանապարհ գնացած ամենաուժեղ, ամենահամախմբված թիմն էր: Երբ հասանք Նանկին, ես հասկացա` այս թիմը չի կարող հաջողություն չունենալ, ամեն ինչ արված էր ըստ նախատեսվածի, նախապատրաստական աշխատանքներում չկար բան, որ թերացած լինեինք, ու անգամ ժամային գոտին, տեղափոխությունը չազդեցին թիմի վրա: Մի պահ մտածում էի` չի կարող ամեն ինչ այսքան հարթ լինել, ու եղավ խնդիր` մեր մարմնամարզիկը՝ Վիգեն Խաչատրյանը վնասվածք ստացավ: Այս խաղերին մեկնելուց հրաժարվել էինք նաև սպիտակ քարտերից: Բացի լողորդ Վահան Մխիթարյանից, բոլորը կատարել են իրենց առաջադրանքները: Վահանի դեպքում խնդիրը կիսաեզրափակիչ մտնելն էր` լավագույն 16-ի մեջ հայտնվելը, նա 17-րդ էր ու չբավարարեց ինչ-որ 0.005 վայրկյան, ինչը ակնթարթից էլ քիչ է, սակայն ամեն ինչ ընդհանուր առմամբ հրաշալի էր: Հրաձիգ Հրաչյա Բաբայանը հիմք դրեց հաղթանակներին. շատ լարված պայքարում 2-րդ հորիզոնականը զբաղեցնելով` մեր հավաքականին բերեց առաջին մեդալը: Ամենաէմոցիոնալը ծանրորդ Հակոբ Մկրտչյանի ելույթն էր. աննկարագրելի բան կատարվեց մեզ հետ. 40-45 տարեկան տղամարդիկ ենք, բայց այնպե՜ս էինք փաթաթվել և անգամ ընկանք հատակին, մի խոսքով` աննկարագրելի պահեր էին:
Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one another