Խմիչք՝ տորֆային ճահիճների ջրով ու տորֆը բովելու միջոցով. «Փաստ»
Lifestyle«Փաստ» օրաթերթը գրում է.
Ավանդաբար իռլանդական վիսկիների հիմնական տարբերությունը շոտլանդականից ծխի համի բացակայությունն է: Իռլանդացիներն իրենց ածիկը տորֆով չեն բովում։ Այնուամենայնիվ, կա մեկ բացառություն: Bushmills թորման գործարանը տասնամյակներ շարունակ օգտագործում էր շոտլանդական՝ տորֆը բովելու մեթոդը, ինչն այդ վիսկին ավելի շոտլանդական է դարձնում, քան իռլանդական: Ավելին, վիսկիի համար ջուր է վերցվում տորֆային ճահիճների միջով հոսող առվակից։
Մեր օրերում Bushmills վիսկին պատրաստվում է դասական իռլանդական տեխնոլոգիայով, սակայն տորֆային ճահիճներից ջուր վերցնելը մնացել է։ Bushmills վիսկին մտել է 21-րդ դար՝ որպես Իռլանդիայում արտադրվող ամենահին և լավագույն վիսկիներից մեկը:
Բաշմիլս գյուղի այդ թորման գործարանի պատմությունը սկսվել է 1608 թվականին, երբ Թոմաս Ֆիլիպսը Անգլիայի թագավորից ստացել է իր կոմսությունում վիսկի պատրաստելու իրավունք։ Ոչ մի հավաստի տեղեկություն չկա այն մասին, որ հենց Bushmills թորման գործարանում ու հենց այդ տարում են սկսել վիսկի արտադրել: Այնուամենայնիվ, հենց այդ տարին է արձանագրվում։ Ի դեպ, «1608» նշանը շշերի վրա սկսել է հայտնվել ընդամենը 30 տարի առաջ։ Դա զուտ մարքեթինգային քայլ էր, որը պետք է գրավեր նոր գնորդներ:
Bushmills թորման գործարանի մասին առաջին հավաստի հիշատակումը թվագրվում է 1742 թվականով, իսկ Old Bushmills՝ Հին Բաշմիլս անվան գրանցման տարեթիվն ընդհանրապես 1784 թվականն է։ Դա, իհարկե, 1608 թվականը չէ, բայց այն իրավունք է տալիս այդ արտադրությունը համարել ոչ միայն Իռլանդիայի, այլ նաև Եվրոպայի հնագույններից մեկը: Ներկայիս ժամանակակից թորման շենքը, որը դարձել է զբոսաշրջիկների ուխտագնացության առարկա, վերակառուցվել է 1885 թվականին՝ այն բանից հետո, երբ հրդեհը ավերել էր հին շենքը։
Old Bushmills-ի ոսկե դարաշրջանը եղել է 19-րդ դարի երկրորդ կեսերին: 1860-ականներին ֆիլոքսերայի համաճարակ է տարածվել Ֆրանսիայում, որը ոչնչացրել է խաղողի այգիների զգալի մասը։ Կոնյակի և արմանյակի արտադրության կրճատումը հանգեցրել է նրան, որ իռլանդական վիսկին դարձել է ավելի պահանջված, քան երբևէ։ Բայց սպիտակ շերտից հետո եկել է սև շերտը: Առաջին համաշխարհային պատերազմը և սպիրտային ըմպելիքների արգելքը Միացյալ Նահանգներում, իսկ հետո նաև Իռլանդիայում տնտեսական ցնցումները, որոնք կապված էին անկախության և Երկրորդ համաշխարհային պատերազմի հետ, ստիպել են Bushmills-ի արտադրությունը համարյա դադարեցնել գրեթե բոլոր թորման արտադրամասերում:
Այնուամենայնիվ, Bushmills-ն այն սակավաթիվ արտադրողներից է, որը մնացել է «ջրի երեսին», և Երկրորդ համաշխարհային պա տե րազ մի ավար տից հե տ ո O l d Bushmills-ը մնացել էր Իռլանդիայի միակ գործող թորման գործարանը: Այնուհետև ընկերությունը սահուն վերելք է ապրել, և 2005 թվականին ապրանքանիշը անցել է Diageo ալկոհոլային ըմպելիքների արտադրության խոշորագույն կոնցեռնին:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում