Mining Innovation Summit՝ SeasideStartup Summit Armenia 2026-ի շրջանակում
EconomicsՀայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան սիրով հրավիրում է մասնակցելու Seaside Startup Summit Armenia 2026-ի շրջանակում կազմակերպվող Mining Innovation Summit-ին, որը տեղի կունենա 2026 թվականի հուլիսի 30-ին, ժամը 10:00-ին, ՀՀ Գեղարքունիքի մարզի Դարանակ գյուղում (հողամաս 3)՝ դեպի Շորժա ճանապարհին։
Միջոցառման համակազմակերպիչներն են ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը (ՏԿԵՆ) և Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան (ՀՀՄԱ)։
Այս տարի Seaside Startup Summit-ի կազմակերպիչները, կարևորելով Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի դերը երկրի տնտեսության և տեխնոլոգիական զարգացման գործում, ծրագրի առանձին բովանդակային ուղղություն են հատկացրել հանքարդյունաբերությանը։ Այդ շրջանակում կանցկացվի Mining Innovation Summit-ը, որը հանքարդյունաբերողների, նորարարական տեխնոլոգիաներ մշակող ընկերությունների, ստարտափների, ներդրողների և պետական կառույցների միջև փորձի փոխանակման, գործակցության և նոր նախաձեռնությունների ձևավորման հարթակ։
Seaside Startup Summit-ը Հայաստանի խոշորագույն ամենամյա տեխնոլոգիական և ձեռնարկատիրական փառատոններից է, որը միավորում է ստարտափներին, ներդրողներին, տեխնոլոգիական ընկերություններին, պետական և մասնավոր հատվածի ներկայացուցիչներին՝ նպաստելով նոր գաղափարների, համագործակցությունների և ներդրումային հնարավորությունների ձևավորմանը։ Summit-ը վաղուց արդեն դարձել է տարածաշրջանի ամենասպասված նորարարական միջոցառումներից մեկը՝ ստեղծելով միջավայր, որտեղ տեխնոլոգիաները հանդիպում են բիզնեսին, իսկ գաղափարները վերածվում են իրական նախագծերի։
Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիա (ՀՀՄԱ)