Ինքնակամ կառույցները հաշվառելու ընթացակարգում նոր փոփոխություններ կկատարվեն. «Փաստ»
Society«Փաստ» օրաթերթը գրում է.
Կադաստրի կոմիտեն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել կառավարության 2022 թվականի հունվարի 5-ի թիվ 14-Ն որոշման մեջ։
Նախագծով կարգավորվում են ֆիզիկական կամ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերում առկա՝ ամբողջությամբ ինքնակամ հանդիսացող կառույցները Կադաստրի կոմիտեում հաշվառելու հետ կապված հարաբերությունները՝ օրենքով սահմանված պահանջներին համապատասխան։ Մասնավորապես, հստակեցվում են ինքնակամ կառույցի հաշվառման փաթեթը Կադաստրի կոմիտե ներկայացնելու, այն ուսումնասիրելու, հաշվառումը հաստատելու կամ մերժելու, ինչպես նաև ընդունված որոշման մասին պատվիրատուին տեղեկացնելու ընթացակարգերը։
Առաջարկվող կարգավորումները միտված են հաշվառման ընթացակարգի հստակեցմանը, իրավական որոշակիության ապահովմանը և Կադաստրի կոմիտեի կողմից միասնական վարչարարության իրականացմանը։
Նախագծի ընդունման արդյունքում կապահովի օրենքով նախատեսված ինքնակամ կառույցների հաշվառման կարգավորումների լիարժեք և միասնական կիրառումը։ Կստեղծվի անհրաժեշտ իրավական հիմք՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերում առկա՝ ամբողջությամբ ինքնակամ հանդիսացող կառույցները Կադաստրի կոմիտեում հաշվառելու և դրանց հաշվառման հաստատումը հավաստող չափագրման ծածկագիր ստանալու համար։
Նախագծի ընդունմամբ կապահովվեն ինքնակամ կառույցների հաշվառման գործընթացի իրավական որոշակիությունը, Կադաստրի կոմիտեի իրականացրած վարչարարության միասնականությունը, ինչպես նաև պատվիրատուների պատշաճ իրազեկվածությունը հաշվառումը հաստատելու կամ մերժելու վերաբերյալ:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում