Եվրոպայի մայրաքաղաքները գրանցում են շոգի նոր ռեկորդներ
International newsՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Օգոստոսի 4-ին Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում գրանցվել է դիտարկումների ողջ պատմության օդի ամենաբարձր ջերմաստիճանը՝ +40.8°C։ Այդ մասին հայտնել է Սլովակիայի հիդրոօդերևութաբանական ինստիտուտը։
Ինստիտուտի տվյալներով՝ նախորդ գիշերն էլ Սլովակիայում եղել է դիտարկումների պատմության ամենաշոգ գիշերը․ երկրի արևմտյան շրջաններում օդի ջերմաստիճանը չի իջել +27°C-ից։
Միաժամանակ, Ավստրիայում օդի ջերմաստիճանն առաջին անգամ օդերևութաբանական դիտարկումների պատմության ընթացքում հասել է +41°C-ի՝ սահմանելով երկրի նոր բացարձակ ռեկորդը։ Այդ մասին հայտնել է ավստրիական Tauernwetter եղանակային պորտալը։
Երկրի ինը օդերևութաբանական կայաններում գրանցվել է +40°C և ավելի բարձր ջերմաստիճան, իսկ Վիեննայում և Ստորին Ավստրիա դաշնային երկրամասում սահմանվել են նոր բացարձակ ջերմային ռեկորդներ։
Ավստրիան, ինչպես նաև Կենտրոնական Եվրոպայի մի շարք այլ երկրներ, շարունակում է գտնվել երկարատև և ծայրահեղ շոգի ալիքի ազդեցության տակ։ Երաշտի և Դանուբ գետի ջրի մակարդակի զգալի նվազման հետևանքով տարածաշրջանում արդեն խնդիրներ են առաջացել գետային նավագնացության և էներգետիկ համակարգի աշխատանքում։ Բացի այդ, երեքշաբթի օրը Վիեննայի մերձակայքում գտնվող Լոբաու ազգային պարկում բռնկվել է խոշոր հրդեհ։
Հետևեք մեզ՝ այստեղ