Ռուսաստանը Հայաստանի հետ առևտրի կրճատումից ցնցումներ չի սպասում. ՌԴ ԱԳՆ
International newsՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանի առևտրի կրճատումը Ռուսաստանում և ԵԱՏՄ-ում կրիտիկական ցնցումների չի հանգեցնի, ապրանքաշրջանառության մեջ Երևանի մասնաբաժինը մեծ չէ։ Այս մասին «РИА Новости»-ի հետ հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը:«Դա որևէ կրիտիկական ցնցումների չի հանգեցնում, քանի որ Ռուսաստանի արտաքին առևտրում Հայաստանի մասնաբաժինը այնքան էլ բարձր չէ, իսկ Երևանի ապրանքաշրջանառությունը Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի հետ չնչին է»,- ասել է Աղասանդյանը:
Նա ընդգծել է, որ որոշ ապրանքների արգելքները նպատակաուղղված են Ռուսաստան անվտանգ արտադրանքի ներկրման ապահովմանը՝ Միությունում սահմանված սանիտարական և ֆիտոսանիտարական պահանջներին համապատասխան:
«Պետական վերահսկող մարմինների կողմից նման վերահսկողությունը Միության անդամ պետությունների պետական սահմանների անցման կետերում նախատեսված է ԵԱՏՄ պայմանագրով»,- պարզաբանել է պաշտոնյան:
Հետևեք մեզ՝ այստեղ