Ucom-ը ներկայացնում է Green սակագնային պլանները՝ ամենօրյա կապը դարձնելով բնապահպանական ներդրում
SocietyUcom-ը մեկնարկում է Green բնապահպանական արշավը և ներկայացնում նոր՝ GreenGo և GreenPlus սակագնային պլանները, որոնց միանալով բաժանորդները կարող են օգտվել բջջային կապից և միաժամանակ աջակցել բնապահպանական ծրագրերի իրականացմանը։
Green փաթեթներում ներառված է 200 ՀՀ դրամ նվիրաբերություն բաժանորդի կողմից, որը յուրաքանչյուր ակտիվացման դեպքում ուղղվելու է բնապահպանական ծրագրերի իրականացմանը, իսկ Ucom-ը կրկնապատկելու է բաժանորդների կատարած նվիրաբերությունների ընդհանուր գումարը։ GreenGo՝ ամիսը 3200 դրամ արժողությամբ փաթեթը ներառում է նաև 30 ԳԲ ինտերնետ և 1500 րոպե դեպի ՀՀ բոլոր ցանցեր, ԱՄՆ, Կանադա, Հնդկաստան և Ռուսաստանի ցանցեր՝ բացառությամբ MTS-ի, իսկ GreenPlus՝ ամիսը 5200 դրամ արժողությամբ փաթեթը ներառում է անսահմանափակ ինտերնետ և 3000 րոպե դեպի ՀՀ բոլոր ցանցեր, ԱՄՆ, Կանադա, Հնդկաստան և Ռուսաստանի ցանցեր՝ բացառությամբ MTS-ի։
«Ucom-ի համար կանաչ և պատասխանատու ընկերություն լինելը միայն սկզբունք չէ, այլ հետևողական աշխատանք։ Մեզ համար կարևոր է ոչ միայն մեր բաժանորդների համար ժամանակակից կապ ու տեխնոլոգիաներ ապահովելը, այլև այնպիսի լուծումներ ստեղծելը, որոնք նրանց հնարավորություն կտան ներգրավվելու հանրության և շրջակա միջավայրի համար կարևոր նախաձեռնություններում։ Green արշավը հենց այդպիսի հնարավորություն է։ Յուրաքանչյուր բաժանորդ կարող է մասնակցել բնապահպանական ծրագրերին, իսկ Ucom-ը կկրկնապատկի նրա ներդրումը՝ մեծացնելով յուրաքանչյուր մասնակցության ազդեցությունը», - նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
Ucom-ի բաժանորդները GreenGo-ին կարող են միանալ հավաքելով *321*1#, GreenPlus-ին՝ հավաքելով *321*2#, իսկ նոր միացողները փաթեթները կարող են ձեռք բերել Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոններում։ Նախաձեռնության շրջանակում նվիրաբերված և Ucom-ի կողմից կրկնապատկված միջոցներն ուղղվելու են ընկերության գործընկեր «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամին» (FPWC)՝ անտառապատման, կենսաբազմազանության պահպանման և էկոկրթության ծրագրերի իրականացման համար։
Նոր սակագնային պլանները Ucom-ի՝ բնապահպանական և կայուն զարգացման ուղղությամբ իրականացվող նախաձեռնությունների շարունակությունն են՝ միավորելով մարդկանց մի համայնքում, որտեղ ամենօրյա կապից օգտվելը նպաստում է նաև բնության պահպանությանը։ Համայնքի անդամները հնարավորություն կունենան մասնակցելու բնապահպանական ծրագրերին, տեսնելու իրենց ներդրման իրական արդյունքը և միասին նպաստելու ավելի կանաչ ապագայի ձևավորմանը։
Green արշավի շրջանակում նախատեսվում է նաև նվիրաբերությունների և դրանց ազդեցության թափանցիկ ներկայացում ու պարբերական հաշվետվողականություն։
Մանրամասները՝ ucom.am կայքում։