Շարունակում ենք առաջ շարժվել և մեր առավելագույնը ցուցադրել․ Սպերցյան
SportՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սաուդյան Արաբիայի «Ալ Ահլիի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը գրառում է կատարել իր տելեգրամյան ալիքում.
«Ընկերներ, բարև բոլորին։ Հանդիպումների ժամանակացույցը շատ խիտ է. մարզումները լիարժեք ընթացքի մեջ են, իսկ մրցաշրջանն արդեն թափ է հավաքում։
Առջևում շատ խաղեր և աշխատանք կա։ Մենք շարունակում ենք առաջ շարժվել և մեր առավելագույնը ցուցադրել», – գրել է հայ ֆուտբոլիստը։
Հիշեցնենք, որ Սպերցյանը «Ալ Ահլիի» կազմում մասնակցել է 4 հանդիպման, խփել է 2 գոլ և կատարել 3 արդյունավետ փոխանցում։
Հետևեք մեզ՝ այստեղ