Ռուսաստանի ու Բրազիլիայի ԱԳ նախարարները երկկողմ և միջազգային բնույթի հարցեր են քննարկել
International newsՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ու Բրազիլիայի ԱԳ նախարար Մաուրո Վիեյրան հեռախոսազրույց են անցկացրել։
Այս մասին նշված է ՌԴ ԱԳ նախարարության տարածած մամուլի հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են երկկողմ և միջազգային հարցեր, ինչպես նաև երկու երկրների միջև ապագա շփումները։
«Զրույցի ընթացքում, որը տեղի է ունեցել ավանդաբար կառուցողական և վստահության մթնոլորտում, կողմերը քննարկել են մի շարք երկկողմ և միջազգային հարցեր, այդ թվում՝ առաջիկա շփումների ժամանակացույցը»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Հետևեք մեզ՝ այստեղ