Պատմական Կարսում բարձրացվեց Հայոց եռագույնը.Մհեր Ղարիբյանը՝ առաջին տեղում
SocietyԿարսում անցկացված խառը մենամարտերի (MMA) միջազգային առաջնությունում Հայաստանը ներկայացնող MY FIGHT ակումբի սան 54/55 քաշային կարգը ներկայացնող 16 ամյա Մհեր Ղարիբյանը փայլուն ելույթ է ունեցել՝ զբաղեցնելով առաջին տեղը։
Մհերը մրցաշարին մեկնել է «Տաշիր» բարեգործական հիմնադրամի և Սամվել Կարապետյանի հովանավորությամբ։
Այս հաղթանակը առանձնահատուկ նշանակություն ունի ոչ միայն մարզական, այլև խորհրդանշական առումով։ Մհեր Ղարիբյանը հաղթանակ է գրանցել պատմական Կարսում, իսկ մրցանակաբաշխության ընթացքում բարձրացվել է Հայաստանի Հանրապետության եռագույն դրոշը։
Մրցաշարին մասնակցել են տարբեր երկրներից ժամանած մարզիկներ՝ պայքարելով իրենց քաշային կարգերում լավագույն արդյունքի համար։ Մհերը դժվար և մրցակցային մենամարտերում կարողացել է առավելության հասնել Վրաստանը ներկայացնող մրցակցի նկատմամբ և կանգնել պատվո հարթակի ամենաբարձր աստիճանին։