Սիրով դեպի դպրոց․ «ՏԱՇԻՐ»-ը շնորհավորում է առաջին դասարանցիներին
Society«ՏԱՇԻՐ» բարեգործական հիմնադրամը, հիմնադրումից սկսած, մի գեղեցիկ ավանդույթ ունի։ Ամեն տարի՝ սեպտեմբերին ընդառաջ, հիմնադրամը առաջին դասարանցիներին նվիրում է իրենց առաջին դպրոցական պայուսակները՝ հագեցած անհրաժեշտ գրենական պիտույքներով։
Ցավոք, այս տարի, ՏԻՄ ընտրություններով պայմանավորված, ունենք բարեգործության արգելք, և մեր գեղեցիկ ավանդույթը ստիպված ենք խախտել։
Սիրելի՛ առաջին դասարանցիներ, վստահ եղեք, որ մեր սերն ու հոգատարությունը ձեր նկատմամբ անփոփոխ է։
Շնորհավորում ենք ձեզ դպրոցական կյանք մուտք գործելու կապակցությամբ և մաղթում ենք, որ կրթության լուսավոր ճանապարհն անցնեք հետաքրքրասիրությամբ և աշխատասիրությամբ լի օրերով։
Սիրով՝ «ՏԱՇԻՐ» բարեգործական հիմնադրամ