Որտեղից են գալիս ու ուր են տանում ոչ իշխանականների խաղերը
Blog
Կարծում եմ, իրականությունը փոքր ինչ այլ էր: Ընդդիմությունը պարզապես չէր ուզում քվեարկել ԵՏՄ-ին կողմ` ինչպես իշխանությունները, երկու պատճառով: Նախ` նա խնդիր ուներ պահպանել իր ընդդիմադիր կեցվածքն ու իմիջը, մյուս կողմից` եթե ամբողջ ընդդիմությունը դեմ քվեարկեր ԵՏՄ-ին, դա դրսում կարող էր դիտվել, թե Հայաստանն ընդիմանում է այդ կառույցին անդամակցելու գործընթացին, ինչպես նաև ցույց տար, իբր` բավական լայն զանգվածներ դեմ են ԵՏՄ-ին: Եվ որպեսզի խուսափեն թե ներքին, թե արտաքին ոլորտներում առաջացող հնարավոր խնդիրներից, ընդդիմադիր քաղաքական ուժերը լքեցին ԱԺ նիստերի դահլիճը:
Ու այս հոսանքի մեջ մնաց «ժառանգությունը», որը թեև հաճույքով դեմ կքվեարկեր ԵՏՄ-ին, սակայն չցանկանալով առանձնանալ մյուս ոչ իշխանական ուժերից, միացավ նրանց, քանի որ արտաքուստ բոյկոտի առիթը ոչ թե ԵՏՄ-ն էր, այլ ազատամարտիկների վրա հարձակման խնդիրը:
Այսպիսով, ոչ իշխանական ուժերը փորձում են մեկ գնդակով երկու նապաստակ խփել` ներսում երևալէ որպես ազատամարտիկներին թև ու թիկունք կանգնած, իսկ դրսի հետ կապված կարևորագույն հարցերից ու պատասխանատվություն ստանձնելուց առժամանակ խուսափել` ցույց չտալով իրենց` համակարծիք լինելը իշխանությունների հետ:
Արթուր Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը