Եվրոպայում 2026թ․ ամառը դարձել է ամենաշոգը դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում
International newsԱվարտված օրացուցային ամառն Արևմտյան Եվրոպայում ամենաշոգն է եղել օդերևութաբանական դիտարկումների պատմության ընթացքում։ Օգոստոսին կրկնվել է ամսական ջերմաստիճանի ռեկորդը, որը գրանցվել էր 2023 թվականի հուլիսին: Այս մասին հայտնել է Երկրի հեռահար զոնդավորման և քարտեզագրման Copernicus ծառայությունը։
«2026 թվականի օգոստոսին Երկրի մակերևույթին մոտ օդի միջին ջերմաստիճանը կազմել է 16,96 աստիճան Ցելսիուս, ինչը 0,85 աստիճանով բարձր է 1991-2020 թվականների միջին ցուցանիշից։ Դրանով ավարտված ամիսը դարձել է ամենաշոգ օգոստոսը։ Այժմ օգոստոսը կիսում է առաջին տեղը 2023 թվականի հուլիսի հետ՝ որպես ընդհանուր առմամբ ամենաշոգ ամիս»,- ասվում է ծառայության զեկույցում։
Հունիս-օգոստոս ամիսներին ամբողջ աշխարհում օդի միջին ջերմաստիճանը կրկնել է 2024 թվականին գրանցված ռեկորդային ցուցանիշը։«Արևմտյան Եվրոպայում գրանցվել է դիտարկումների ողջ պատմության ընթացքում ամենաշոգ ամառը, ինչը գերազանցել է 2003 թվականի ամռան ռեկորդային ցուցանիշը»,- հայտնել է ծառայությունը։
Ռեկորդային ցուցանիշներին մոտ են եղել նաև Համաշխարհային օվկիանոսի մակերևույթի ջերմաստիճանները։
Օգոստոսին ծովի ջրի միջին ջերմաստիճանը կրկնել է 2024 թվականի մարտին գրանցված ռեկորդը։
Հետևեք մեզ՝ այստեղ