Հայաստանը՝ Եվրոպայի ամենաակտիվ բասկետբոլային երկրների շարքում Է
SportՖԻԲԱ Եվրոպան հրապարակել է 2026 թվականի Եվրոպայի պատանեկան և երիտասարդական հավաքականների՝ Մ16, Մ18 և Մ20 տարիքային խմբերի մասնակցության տվյալները։
Հայաստանը 2026 թվականին FIBA EuroBasket մրցաշարերում ներկայացված է 5 հավաքականով՝ տղաների Մ16, Մ18 և Մ20, ինչպես նաև աղջիկների Մ16 և Մ18 հավաքականներով։ Այս ցուցանիշով Հայաստանը 50 եվրոպական երկրների շարքում կիսում է 28–35-րդ տեղերը և ընդգրկված է այն երկրների խմբում, որոնք ամենաակտիվ մասնակցությունն ունեն ՖԻԲԱ-ի պատանեկան և երիտասարդական մրցաշարերին։
2026 թվականին ՖԻԲԱ-ի տղամարդկանց երիտասարդական մրցաշարերում գրանցված է ընդհանուր 130, իսկ կանանց մրցաշարերում՝ 115 հավաքական։
Հիշեցնենք նաև, որ 2026 թվականին մինչև 16 տարեկանների Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունն ընդունել էր Հայաստանը, և հենց Հայաստանի Մ16 հավաքականը դարձավ մրցաշարի հաղթող:
Հետևեք մեզ՝ այստեղ