Մեքենայի ընտրությունից մինչև գնում՝ մեկ վայրում․ Ամերիաբանկը Armenian Auto Show-ին կներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներով
Սեպտեմբերի 25-ից 27-ը Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք Armenian Auto Show-ի այցելուները մեքենա ընտրելու և ձեռք բերելու հնարավորություն կունենան հենց ցուցահանդեսի ընթացքում։ Ամերիաբանկը էքսպոյին կներկայացնի իր MyCar.am հարթակը և գործընկեր ավտոդիլերների հետ մշակված հատուկ առաջարկները, որոնց շրջանակում այցելուները երեք օր շարունակ կկարողանան գտնել իրենց նախընտրած մեքենան և ձեռք բերել այն՝ առանց կանխավճարի։
MyCar.am-ում ներկայացված են ինչպես առաջնային, այնպես էլ երկրորդային շուկայի առաջատար ավտոդիլերների առաջարկները։ Այս պահին հարթակում հասանելի են ավելի քան 80 ավտոդիլերի առաջարկներ, որոնցից շուրջ 30-ը` պաշտոնական ներկայացուցիչներ։
Հարթակի միջոցով մեքենա ընտրելու գործընթացը հնարավորինս պարզեցված է՝ հաշվիչների, զտիչների և մեքենաների համեմատման գործիքների շնորհիվ։ Դրանք հնարավորություն են տալիս սահմանել ընտրության շրջանակը, համեմատել տարբեր մեքենաների առաջարկներն ու արժեքը և կողմնորոշվել գին-որակ հարաբերակցության մեջ՝ խնայելով ժամանակն ու հեշտացնելով վերջնական որոշում կայացնելու ընթացքը։
MyCar.am-ը զարգանում է նաև որպես մեքենաների վաճառքի հարթակ անհատների համար. այսօր յուրաքանչյուրը կարող է իր մեքենան վաճառել հարթակում՝ գրանցվելով և տեղադրելով համապատասխան հայտարարությունը։
Նշենք, որ ավտովարկերի պորտֆելի ծավալով Ամերիաբանկը շարունակում է պահպանել ՀՀ բանկային համակարգի բացարձակ առաջատարի դիրքը՝ շուկայի շուրջ 41% մասնաբաժնով (30.06.2026թ. դրությամբ)։
Հատկանշական է, որ 2026 թվականի առաջին ութ ամիսներին Ամերիաբանկի ավտովարկերի ավելի քան 43%-ը տրամադրվել է առցանց՝ MyCar.am հարթակի միջոցով։ Նույն ժամանակահատվածում, տարեվերջի համեմատ, բանկի ավտովարկերի պորտֆելն աճել է մոտ 40%-ով։
«Ամերիաբանկ» ՓԲԸ