Էրդողանը Մակրոնին հրավիրել է Թուրքիա
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հոկտեմբերի 27-ին՝ երեքշաբթի, հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելով երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։
Էրդողանը նշել է, որ ՄԱԿ-ի նոր գլխավոր քարտուղարը պետք է ունենա անհրաժեշտ տեսլականն ու փորձը՝ կազմակերպության՝ որպես բազմակողմ համագործակցության կենտրոնի դերը վերականգնելու և անհրաժեշտ բարեփոխումներն իրականացնելու համար։
Թուրքիայի նախագահը նաև Մակրոնին հրավիրել է մասնակցելու ՄԱԿ-ի՝ կլիմայի փոփոխության հարցերով COP31 համաժողովի շրջանակում Թուրքիայում կայանալիք առաջնորդների գագաթնաժողովին։
Հետևեք մեզ՝ այստեղ