3,2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Վրաստանում
Վրաստանի արեւմուտքի Իմերեթի տարածաշրջանում օգոստոսի 21-ին գրանցվել Է 3,2 մագնիտուդով երկրաշարժ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ըստ Վրաստանի Սեյսմիկ դիտազննման կենտրոնի տեղեկատվության՝ երկրաշարժի Էպիկենտրոնը գտնվել Է Իմերեթի տարածաշրջանում՝ Ճիաթուրա քաղաքից 17 կիլոմետր դեպի հարավ - արեւելք: Ինչպես հաղորդել Է «Նովոստի - Գրուզիան», ստորգետնյա ցնցումները գրանցվել են Թբիլիսիի ժամանակով 11.56-ին:
Տուժածների եւ շենքերի վնասվածքների մասին չի հաղորդվում:
Վրաստանում վերջին անգամ ստորգետնյա ցնցումներ են գրանցվել օգոստոսի սկզբին, հաղորդել Է ՌԻԱ «Նովոստին»: