Լցանավը hարձակման է ենթարկվել Օմանի ափերի մոտ, ինչից հետո դրա վրա hրդեհ է բռնկվել
Լցանավը հարձակման է ենթարկվել Օմանի ափերի մոտ, ինչից հետո դրա վրա հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնել է Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերին առընթեր ծովային առևտրային փոխադրումների համակարգման կենտրոնը (UKMTO), հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«UKMTO-ն հաղորդագրություն է ստացել Խասաբից (Օման) 7 ծովային մղոն դեպի հյուսիս տեղի ունեցած միջադեպի մասին։ Երրորդ կողմի տեղեկատվության համաձայն՝ Հորմուզի նեղուցով ընթացող լցանավը ենթարկվել է հարձակման։ Նավը կորցրել է ընթացքը, մեքենայական բաժանմունքում հրդեհ է բռնկվել։ Հաղորդվում է, որ անձնակազմն անվտանգ վիճակում է»,- տեղեկացրել են համակարգման կենտրոնից։
Սա օրվա ընթացքում արդեն երկրորդ նմանատիպ միջադեպն է։ Նոյեմբերի 16-ի առավոտյան UKMTO-ն հայտնել էր, որ Հորմուզի նեղուցում լցանավ է ենթարկվել հարձակման, ինչից հետո դրա մեքենայական բաժանմունքում հրդեհ է բռնկվել։
Նավերի անվանումներն ու դրանց գրանցման նավահանգիստները չեն հստակեցվում։