Հրդեհ՝ Երևանում
Նոյեմբերի 18-ին՝ ժամը 16։02-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Վախթանգ Անանյան փողոցի տներից մեկում։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։16-ին, մարվել՝ 17։58-ին։
Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը հարակից տներ։
Հետևեք մեզ՝ այստեղ