ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 նոյեմբերի). Բազմամարդ հանրահավաք Մատենադարանի մոտ, «Վոլսկու կոմիտեի» լուծարում, համազգային նվիրատվություններ. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
Ալբանիա՝ Անկախության օր, Արևել յան Թիմոր, Բուրունդի և Չադ՝ Հանրապետության օր, Իրան՝ Նավատորմի օր, Պանամա՝ Անկախության օր:
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1859 - ծնվել է հայազգի ռուսաստանցի լրագրող և հրատարակիչ Արտեմ Կոտելնիկովը:
1911 - ծնվել է նկարիչ Կարապետ Տիրատուրյանը:
1915 - վախճանվել է հայ մանկավարժ և դերասան Սեդրակ Մանդինյանը:
1917 - Թիֆլիսում ստեղծվել է Անդրկովկասյան կոմիսարիատը՝ վրացի մենշևիկների, էսեռների, հայ դաշնակցականների և ադրբեջանցի մուսաֆաթականների կոալիցիոն կառավարությունը, որի նախագահ է դարձել վրացի մենշևիկ Գեգեչկորին:
1918 - վախճանվել է գրող Գեղամ Տեր-Կարապետյանը:
1918 - Զանգեզուրում սկսվել են եռօրյա մարտեր, որոնց ժամանակ Անդրանիկին հաջողվել է մի շարք բնակավայրեր գրավել, բայց հետո նա ստիպված է եղել հետ քաշվել Գերյուսի:
1920 - 11-րդ Կարմիր բանակի ուժերը Ղազախի հարավ արևել յան հատվածում հատել են Խորհրդային Ադրբեջանի և Հայաստանի սահմանագիծը և մտել Հայաստան:
1927- ծնվել է ռեժիսոր Սուրեն Առաքել յանը:
1965 - վախճանվել է նկարիչ Հարություն (Արիել) Աճեմյանը:
1974 - շահագործման է հանձնվել Երևանի «Ռոսիա» կինոթատրոնը:
1989 - Խորհրդային Միության Գերագույն խորհուրդը լուծարել է իր ստեղծած «Վոլսկու կոմիտեն» Արցախում:
1989 - վախճանվել է ճարտարապետ Զավեն Բախշինյանը:
2005 - Հայաստանյան միացյալ ընդդիմությունը Մատենադարանի մոտ անցկացրել է բազմամարդ հանրահավաք՝ կոչ անելով երկրի «ոչ լեգիտիմ իշխանություններից» ազատվելու գործընթաց սկսել:
2008 - «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Հեռուստամարաթոն 2008»-ը արձանագրել է 35 միլիոն 9 հազար 156 դոլարի կատարված և խոստացված նվիրատվություններ:
2009 - Երևանի Մարզահամերգային համալիրում կայացել է ՀՀԿ 12-րդ համագումարը, որտեղ կուսակցության նախագահ է վերընտրվել Սերժ Սարգսյանը։ 2014 - կայացած «Հեռուստամարաթոն 2014»-ի արդյունքը եղել է 12,4 միլիոն դոլար:
2019 - «Հայաստան» համահայկական հիմնադրամի ազգային նվիրատվության 22-րդ հեռուստամարաթոնի ընթացքում նվիրաբերվել է 9 մլն 856 հազար դոլար, որը 2018-ի համեմատ 1 մլն 250 հազար դոլարով քիչ է եղել։
ԱՇԽԱՐՀ
1627 - Լեհ-շվեդական պատերազմի ընթացքում տեղի է ունեցել Օլիվի ճակատամարտը, որը ավարտվել է Ռեչ-Պոսպոլիտայի հաղթանակով:
1632 - ծնվել է ֆրանսիացի երգահան, ջութակահար, դիրիժոր Ժան Բատիստ Լյուլլին:
1757 - ծնվել է անգլիացի նկարիչ և բանաստեղծ Ուիլ յամ Բլեյքը:
1694 - վախճանվել է ճապոնացի բանաստեղծ Մացուո Բասյոն:
1820 - ծնվել է մարքսիզմի հիմնադիրներից մեկը՝ գերմանացի նշանավոր փիլիսոփա Ֆրիդրիխ Էնգելսը:
1859 - վախճանվել է ամերիկացի ռոմանտիկ գրող Վաշինգտոն Իրվինգը:
1880 - ծնվել է ռուս պոետ Ալեքսանդր Բլոկը: 1881 - ծնվել է ավստրիացի գրող, գրաքննադատ Ստեֆան Ցվայգը:
1899 - Երկրորդ անգլո-բուրական պատերազմի ընթացքում տեղի է ունեցել Մոդդեր գետի ճակատամարտը:
1912 - Ալբանիան հռչակել է իր անկախությունը Օսմանյան կայսրությունից:
1916 - վախճանվել է ամերիկացի գրող Հենրի Ջեյմսը:
1939 - վախճանվել է բասկետբոլ խաղի ստեղծող Ջեյմս Նեյսմիթը:
1943 - սկսվել է Թեհրանի կոնֆերանսը ԱՄՆ-ի նախագահ Ֆրանկլին Դելանո Ռուզվելտի, ԽՍՀՄ ղեկավար Իոսիֆ Ստալինի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլի մասնակցությամբ:
1954 - վախճանվել է իտալացի ֆիզիկոս Էնրիկո Ֆերմին:
1964 - դեպի Մարս է ուղարկվել ամերիկյան «Մարիներ-4»ավտոմատ կայանը:
1974 - Էլթոն Ջոնի՝ «Մեդիսոն Սքվեր Գարդենում» կայացած համերգին իր վերջին ելույթն է ունեցել Ջոն Լենոնը:
1975 - Արևել յան Թիմորը հռչակել է իր անկախությունը Պորտուգալիայից:
1991 - Հարավային Օսիան հռչակել է իր անկախությունը Վրաստանից:
1994 - Նորվեգիայում կայացել է երկրորդ հանրաքվեն Եվրամիություն մտնելու հարցով, և այս անգամ ևս ընտրողների մեծամասնությունը դեմ է արտահայտվել դրան:
2010 - ՎիքիԼիքս միջազգային կազմակերպությունն իր պաշտոնական կայքում տեղադրել է ԱՄՆ-ի կառավարական 251287 հատ հեռագիր:
2016 - «Շապեկոենսե» բրազիլական թիմի անդամների մեծ մասը զոհվել է ավիաաղետի հետևանքով:
2021 - վախճանվել է խորհրդային և ռուսական կոմպոզիտոր, երգիչ ու բանաստեղծ Ալեքսանդր Գրադսկին:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում