ՌԴ Դաշնային խորհուրդը վավերացրել է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրը: Այս մասին հայտնում է Orer.am-ը` վկայակոչելով ria.ru-ին:
Ըստ այս փաստաթղթի՝ Հայաստանը միության լիիրավ անդամ է դառնում՝ Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի հետ համատեղ:
Այդ երկրների ղեկավարների ստորագրած Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագիրն ուժի մեջ է մտնում հունվարի 1-ից: