Դեկտեմբերի 17-ը լուսանկարներում
Lifestyle
Մալազիայի Կուալա Լումպուր քաղաքի «Aquaria KLCC» ակվարիումում Սանտա Կլաուսի հագուստով սուզորդը կերակրում է կրիաներին։
Բոսթոնի Լինքոլնշայր բնակավայրից Շերիլ Աբոթը մեքենա վարելիս, երկնքում նկատելով ամպային այս գեղեցիկ կառուցվածքը, կանգնել ու լուսանկարել է այն։ Աբոթը պատմել է, որ այն առնվազն 30 րոպե երկնքում է մնացել։
Ռուսաստանի Սիբիրի շրջանի Կրասնոյարսկ քաղաքի «Դինոզավրի զբոսայգում» դինոզավրի քանդակը՝ Սանտա Կլաուսի գլխարկով ու ձեռնոցներով։
Քեմբրիջի դքսուհին Ֆինլի Գուչի անունով աչքերը փակած տղային օգնում է թխվածքաբլիթ պատրաստել Բիվեր սկաուտական խմբում հաշմանդամության մասին իրազեկվածությունը բարձրացնելու համար։
Մեխիկոյում ծաղրածուն մասնակցում է դեպի Տիրամայր Գվադալուպեի եկեղեցի ծաղրածուների ամենամյա ուխտագնացությանը՝ կույս Գվադալուպեին հարգանքի տուրք մատուցելու համար։
Չինաստանի Հեյլոնգջիանգ նահանգի Հեյհե բնակավայրում -30 ℃ ջերմաստիճանի պայմաններում զինավարժությունների մասնակցող զինվորը։
Շվեյցարիայի տարածքում գտնվող՝ Եվրոպայի ամենաերկար սառցադաշտի գետով անցնող արկածների սիրահարները։
Ադրենալինի այս սիրահարներն իրենց կյանքն են վտանգում հանուն սուր զգացողությունների։
Անցորդները նայում են Սիդնեյի «Martin Place» շրջանում տեղի ունեցած զինված հարձակման զոհերին հարգանքի տուրք մատուցելու համար այստեղ տեղադրված հազարավոր ծաղիներին։
Պակիստանի Շիմայի դպրոցում ցերեկային հավաքի ժամանակ հնդիկ դպրոցականներն աղոթում են Պեշավարի դպրոցում ահաբեկիչների կողմից պատանդ վերցված դպրոցականների ու աշխատակազմի համար։
Կանայք ողբում են իրենց 15-ամյա հարազատ Մուհամեդ Ալի Խանի համար, ով սպանվել է թալիբանի անդամներից մեկի կողմից Պեշավարի դպրոցի վրա հարձակման ժամանակ։
Փհենյանում հյուսիսկորեացիները հավաքվել են Կիմ Իր Սենի անվան հրապարակում՝ խոնարհվելով նախկին առաջնորդների դիմանկարների առջև՝ որպես հարգանք տուրք Կիմ Ջոնգ Իլի մահվան երրորդ տարելիցի։
Իսպանացի դիմակավոր ոստիկանները Մանիլայում կնոջ են ձերբակալում։ Իսպանիայի ու Մարոկկոյի ոստիկանությունները համատեղ ուժերով յոթ մարդկանց են ձերբակալել, ովքեր կասկածվել են ԻԼԻՊ-ի համար Սիրիա և Իրաք մեկնելու նպատակով կանանց հավաքագրելու մեջ։
Սանտա Կլաուսի նման հագնված Սլովենիայի հատուկ ծառայության աշխատակիցը ձեռքով է անում Լյուբլյանայի մանկական կլինիկայի հիվանդներից մեկին։