Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը ջանք ու եռանդ չի խնայում ԱՄՆ մեկնելու համար: Վերջինս այնչափ է տարվել իր երազանքով, որ նրա համար անգամ անհետաքրքիր է դարձել դոլարի գնի բարձրացումը:
Orer.am-ի այն հարցադրմանը, թե ինչո՞ւ է Ալեքսանյանը փորձում մեկնել ԱՄՆ, արդյո՞ք նրա ծրագրերի մեջ են մտնում նոր բիզնես-նախագծերը, պատգամավորը պատասխանեց. «Ես դիմում եմ, իրանք էլ չեն տալի, արդեն չեմ հիշում քանի անգամ եմ դիմել դեսպանատուն: Ինչու չեն տալիս վիզա չեմ կարող ասել, ես էթում եմ Ամերիկա մի հատ կռուգ տամ, գամ: Չէ բիզնես ներդրում անելու համար չեմ գնում, ես բիզնեսով չեմ զբաղվում: Ես պոլիտիկայով եմ զբաղվում, եթե պոլիտիկայից հարց չունեք, մի տվեք»:
Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, որ ԱՄՆ դեսպանատունն անհիմն պատճառներով մերժում է Հայաստանում ֆինանսական տարբեր ներդրումներ կատարած եւ մշտապես հանրության ուշադրության կենտրոնում գտնվող անձանց: Չնայած ի՞նչ կարելի է սպասել մի դեսպանատնից, որի առաջին դեմքը նույն ինքը Հեֆֆերնն է, ով կարծես թե Հայաստանի ԵՏՄ անդամակցության առաջին իսկ օրվանից իրար է խառնվել եւ փորձում է խիստ դեմոկրատ խաղալ:
Սոսե Չանդոյան