Life.panorama.am-ը գրում է.
Հումորիստ, սցենարիստ, արդեն նաև դերասան Գրիգոր Դանիելյանը կնոջ՝ Հռիփսիմե Ելինյանի և որդու հետ 2015 թվականը կդիմավորի Ծաղկաձորում: Անցնող տարուց նա գոհ է, ամեն ինչ բարեհաջող էր և՛ անձնական, և՛ ստեղծագործական կյանքում: «Հուսով եմ, 2015-ը կարդարացնի բոլոր սպասումներս: Ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես ամանորը տանը չենք անցկացնելու, կհանգստանանք Ծաղկաձորում: Մեր ընտանիքում բոլոր նոր տարիները յուրովի տպավորիչ են եղել, չեմ կարող առանձնացնել մեկը»,-Life.panorama.am-ի հետ զրույցում ասաց Գրիգոր Դանիելյան:
Ներկայումս Գրիգորն աշխատում է Ֆուլ Հաուսի սցենարի վրա, նաև՝ նկարահանվում: Իր և կնոջ հիմնած «Տրիո» էստրադային վոկալ ստուդիայում ևս փոփոխություններ են սպասվում: