Հոլիվուդյան դերասաններ Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը կիբեռանվտանգության մասնագետների թիմ են վարձել, որոնք հետևում են, թե դերասանների վեց երեխաներն ինչ են փնտրում Համացանցում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով People հանդեսին:
«Մենք ունենք մեկին, որը վերահսկում է դա»,-հայտարարել է դերասանուհին: Ջոլին նաև նշել է, որ «վստահ չէ՝ երեխաները պատրաստ են արդյոք թվային աշխարհին»:
Անջելինա Ջոլին People հանդեսին հայտնել է, որ ինքը չի օգտվում Facebook-ից, Instagram-ից և Twitter-ից՝ նախընտրելով «գրանցումները կատարել բլոկնոտում»:
Հոլիվուդյան աստղեր Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը ինը տարվա համատեղ կյանքից հետո ամուսնացել են օգոստոսի վերջին Ֆրանսիայում: Հարսանիքն անցել է փոքրիկ մատուռում: Հարսանյաց հանդեսին մասնակցելու հրավերներ էին ստացել միայն ընտանիքի անդամները և մի քանի մտերիմ բարկամներ:
Դերասանների սիրավեպի մասին պաշտոնապես հայտնի է դարձել 2006 թվականի հունվարի 11-ին, երբ հարցազրույցներից մեկի ժամանակ Անջելինա Ջոլին հայտարարեց, որ ինքը հղի է Բրեդ Փիթից: 2012 թվականի ապրիլին Ջոլին և Փիթը յոթ տարվա համատեղ կյանքից հետո հայտարարեցին նշանադրության մասին: Ներկայում զույգը դաստիարակում է վեց երեխաների, որոնցից երեքը որդեգրված են, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: